Լավ հիշողություն ունենալուց բացի, կարևոր է նաև կարողանալ մոռանալ․ ահա, թե ինչու
Մոռանալու սովորություն ունեն ոչ միայն երեխաները: Շատ հաճախ մեծերն էլ են դժվարանում հիշել անուններ կամ փաստեր: Պարզվում է, որ մոռանալը օգնում է հիշողությունը մարզել՝ ձևավորելով խորն ըմբռնում: Գերմանացի հոգեբան Հերման Իբինգհաուսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մոռացածը վերհիշելը օգնում է այն երբեք չմոռանալ:
Հիշողությունը թռչնակի նման չէ, որ թռչի ու հեռանա մեր ուղեղից: Այն հիմնավոր մնում է ուղեղում: Ահա, թե ինչու «մոռանալ» կամ «հիշողության կորուստ» տերմինները համարվում են սխալ: Հիշողությունը երբեք չի կորում, պարզապես, ուղեղի ծալքերում թաքնվածը գտնելնէ դժվար լինում: Որոշ դրվագներ ավելի հստակ են տպավորվում, ասենք՝ գույնը, ձայնը, միմիկան կամ իրադարձությունը, որոշները՝ ոչ: Հենց այդ տպավություններն են թույլ տալիս հիշել կամ մոռանալ: «Մոռանալ» նշանակում է «որոնման ձախողում»:
Բացի այդ մենք ինքներս ենք ենթագիտակցաբար հրահանգում մոռանալ որոշ դրվագներ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի մեզ հետ, եթե մենք ամեն վայրկյան հիշենք ամեն ինչ․ թվեր, անուններ, իրադարձություններ, ամեն մի մանրուք:
Կարդացեք նաև․
Տեսողական հիշողություն. ինչպե՞ս մատուցողներին սովորեցնել հիշել մենյուի միանգամից 70 կերակրատեսակ
Եթե գիրքը ոչ թե կարդում եք, այլ լսում [աուդիոգիրք], դա հաշիվ չէ՞: Ահա պատասխանը
4 բան, որից պետք է վերականգնվել ամեն օր
Սակայն, երբ անհրաժեշտ է մոռացության դարակից հանել որոշ դրվագներ, ապա այն այլևս մոռալ անհնար է: Այստեղ է, որ կարճատև հիշողությունը վերածվում է երկարատև հիշողության:
Ինչպե"ս է ինֆորմացիան «պահպանվում» կամ «ջնջվում» հիշողությունից: Neuron ամսագրում հրատարակված հետազորական հոդվածի հեղինակները պնդում են, որ ուղեղի որոշ բջիջներ, որոնք պատասխանատու են հիշողության համար, օգնում են «խթանել» հիշողության կորուստը:
Իհարկե, մոռանալը կարող է նաև անհարմար իրավիճակներ ստեղծել, վերհիշելու համար էլ ժամանակ է պետք: Մասնագետները վստահեցնում են՝ մոռացության օգուտները շատ ավելի են, քան առաջին հայացքից է թվում: Ուսման կորուստը կարող է լինել սովորելու օգուտ: Դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք մեր ուղեղի բջիջներին: Նրանք մեզ հաճախ օգնում են մոռանալ անցանկալին: Օգնում են վերհիշել մոռացածն ու ավելի ինքնվստահ զգալ: Օգնում են վերլուծելով հիշել, ուղեղն «աշխատացնել» և ունենալ վերլուծական միտք: Օգնում են հարցերին ստեղծագործաբար մոտենալ՝ ձևովորելով կրիատիվ միտք:
Թերևս, այստեղ տեղին է հիշել Ջասթին Բիբերը «Ներեցեք» երգը, երբ Բիբերը «երկրորդ հնարավորությունն է հայցում»: Գոնե սովորելու և մոռանալուն հարցում նրա խոսքերը ճիշտ են:
QUARTZ
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
