Ձեր բջջայինը 10 անգամ ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը. ահա, թե ինչու

Ձեր բջջայինը 10 անգամ ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը. ահա, թե ինչու

Որքան էլ առօրյայում բջջայինը հաճախ օգտագործեք, պետք է չափի զգացում ունենաք. զուգարան հեռախոսով մի գնացեք

Բջջայինը դարձել է կյանքի անբաժանելի մաս, ավելին այն մասնակցում է մեր առօրյայի բոլոր ռիտուալներին` ճաշի սեղանից մինչև բժշկի գնալ: Բայց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բջջայինները շատ ավելի միկրոբ ու բակտերիա են պարունակում, քան մարդիկ կարծում են:

Ըստ էության, ձեռքերը հենց այդ բակտերիաները փոխանցողներն են, որոնք ավելի ուշ հայտնվում են բջջայինի վրա: Վերջին հետազոտության համաձայն, մարդիկ իրենց բջջայինը ստուգում են օրվա մեջ 47 անգամ, ինչը միկրօրգանիզմների համար հնարավորությունն է ձեռքերից տեղափոխվելու հեռախոսի վրա:

Միչիգանի համալսարանի Առողջապահության ֆակուլտետի դասախոս Էմիլի Մարտինի խոսքով, կապ չունի, եթե Դուք ձեր ձեռքերը լվանում եք, որովհետև դրանից առաջ և հետո միևնույն է հպվում եք հեռախոսի հետ, որի վրայի բակտերիաները շատ արագ վերադառնում են ձեռքերը:

Հետազոտության համար, ավագ դպրոցի աշակերտի հեռախոսի վրա կան 17 հազար բակտերիայի մանրէներ: Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ բջջայինների վրա կա 10 անգամ ավելի շատ մանրէ, քան զուգարանակոնքի վրա:


Առողջության մասին կարդացեք նաև.


Գիտնականները նշում են, որ այսպես թե այնպես մեր ձեռքերի վրա կան միկրոբներ, որոնք առողջությանը վտանգ չեն ներկայացնում: Ուղղակի այդ միկրոբները մաշկի բնական յուղայնության պատճառով փոխանցվում են հեռախոսին` ամեն անգամ երբ մենք զանգում ենք, էլ. նամակ կամ կարճ հաղորդագրություն ուղարկում: Հետազոտության համար, բջջայինների վրա հայտնաբերված միկրոբներից դուք չեք հիվանդանա: Օրինակ, բջջայինների վրա գիտնականները հայտնաբերել են ստաֆիլակոկի մանրէ, բայց դա դեռ չի նշանակում, որ դուք վարակված եք: Ավելին, մեզ շրջապատող միջավայրը ստերիլ չէ և հնարավոր չէ պարփակվել բացարձակ մաքուր միջավայրում:

Թեև որոշ բակտերիաների առկայությունն, այնուամենայնիվ, մտահոգիչ է: Հետազոտությունը պարզել է մի քանի վտանգավոր պաթոգեններ բջջային վրա, ներառյալ ստրեպտոկոկ (Կոկորդի ստրեպտոկոկային բորբոքումը կամ սուր ըմպանաբորբը մի հիվանդություն է, որի հարուցիչը «Ա» խմբի ստրեպտոկոկ կոչվող բակտերիան է։ Սուր ըմպանաբորբն ախտահարում է կոկորդը և նշագեղձերը), MRSA ( ստաֆիլակոկի բակտերիա, որը ախտահարում է քիթը), և էտերիխիա:

Այս բակտերիաների առկայությունը հեռախոսի վրա, դեռ չի նշանակում, որ դուք արդեն վարակված եք: Բայց դա նշանակում է, որ կա հավանականություն դրանով վարակվելու: Ավելին, դուք կարող եք վարակվել ցանկացած վիրուսով, նույնիսկ հարբուխով, եթե օրինակ ինչ-որ մեկը փռշտացել է Ձեր հեռախոսով խոսելիս ու հետո այն փոխանցել Ձեզ:

Բարեբախտաբար, կան ուղիներ չեզոքացնելու այդ միկրոբները: Նախ, որքան էլ դա անհավանական թվա, բայց դադարեցրեք օգտագործել բջջայինը զուգարանում: Ահա թե ինչու. երբ դուք զուգարանի ջուրը քաշում եք, կոյուղաջրի ցողունները հայտնվում են նաև զուգարանից դուրս և առաջին հայացքից կարող է չնկատեք, որ ջրի կաթիլ կա բջջայինի վրա:


Հեղինակի հոդվածներից կարդացեք.


Պրոֆեսորների խոսքով, բջջայինով զուգարան գնալը նույնն է, որ դրանից հետո ձեռքերը չլվանալը: Որովհետև նույիսկ եթե ձեռքերը լվացված են, ապա վայրկյաններ հետո դիպչելու ենք արդեն վիրուսակիր հեռախոսին:

Բացի զուգարանից, պետք է պարբերաբար մաքրել բջջայինի էկրանը: Շատերը դա անում են խոնավ անձեռոցիկով: Մանրէների դեմ պայքարում փորձեք այն մաքրել սպիրտային հեղուկով, որի 60%-ը ջուր է, 40%-ը` սպիրտ: Խառնեք ջուրն ու սպիրտը, թրջեք կտորով ու մաքրեք: Շաբաթը մեկ անգամ մաքրելը բավարար է: Այդքանով հանդերձ, վիրուսներից հեռու մնալու լավագույն տարբերակը օրը մի քանի անգամ ձեռքերը լվանալն է:

Գրել կարծիք