ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սննդային կոմա. ինչո՞ւ ուտելուց հետո չենք կարողանու

Սննդային կոմա. ինչո՞ւ ուտելուց հետո չենք կարողանում աշխատել

Աշխատելու ունակության կորուստը կապված է մեր ուղեղի առանձնահատկությունների հետ: Մեզանից շատերին հայտնի է այն հոգնածությունը, որը զգում են ճաշից հետո: Դա կախված է ոչ միայն սննդային կոմայով․ երևույթ, որն առաջանում է ուտելուց հետո:
Ուտում ես, որից հետո արդեն աշխատել չես ուզում՝ քնել ես ուզում: Time of day differences in neural reward functioning in healthy young men հետազոտությունը ցույց է տվել, որ թույլ ու անհավես ենք զգում, քանի որ ուղեղը հոգեբանական պարգև է պահանջում  իր կատարած աշխատանքի դիմաց:
Գիտնականները մի քանի մասնակիցների ուղեղի սկանավորում են արել: Նրանք օրվա ընթացքում ուղեղը  նկարել են երեք անգամ` 10.00-ին, 14.00-ին և 19.00-ին: Այդպես գիտնականներն ուզում էին պարզել, թե ինչպես է աշխատում այդ պարգևատրման համակարգը:



Կարդացեք նաև.



Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձախ կեղևը` ուղեղի այն հատվածը, որը մեծ դեր է խաղում պարգևի ձևավորման ու սպասման գործում, ակտիվանում է առավոտյան ու երեկոյան, իսկ ճաշին ակտիվությունը պակասում է:
Գիտնականները կարծում են, որ մեր ուղեղը սխալ է հասկանում, թե երբ պետք է պարգև պահանջի : Հենց դա էլ ամբողջ պարադոքսն է: Ուղեղն ամենաքիչը պարգև սպասում է առավոտյան ու երեկոյան: Հենց այդ ժամանակ ենք մենք համառորեն սովորում ու աշխատում: Իսկ ճաշին էներգիան սպառվում է, բայց ուղեղը կարծում է, թե ինքը պարգևատրումը պետք է ստանա հենց այնպես, առանց որևէ ջանքի:

LIFEHACKER

Տարածել