ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ծխախոտի դեմ պայքարը նոր թափ է հավաքում․ Ծխելն իրո՞

Ծխախոտի դեմ պայքարը նոր թափ է հավաքում․ Ծխելն իրո՞ք այդքան վնասակար է

1. Ի՞նչ է պատահել


Տարվա սկզբից Ռուսաստանում նոր թափով քննարկվում է հակածխախոտային օրենսդրության հայեցակարգը: Փաստաթուղթը դեռևս հրապարակված չէ, բայց որոշ ԶԼՄ-ների հաջողվել է գտնել հայեցակարգի աշխատանքային տարբերակը: Ծրագրի առավել շրջադարձային կետերից մեկն այն է, որ արգելել ծխախոտի վաճառքը նրանց, ովքեր ծնվել են 2015 թ.-ից հետո: Սա Առողջապահության նախարարության սեփական նախաձեռնությունը չէ. նման առաջարկներ եղել են նաև Սինգապուրում և Ավստրալիայում:

2. Նման միջոցառումներ ձեռնարկելը իրո՞ք անհրաժեշտ է


Այո: Պետք է ինչ-որ բան ձեռնարկել, որ ծխողների թիվը նվազի: Նիկոտինը կախվածություն է առաջացնում, իսկ ծխի մեջ կանցերոգեններ կան: Ծխելը բարձրացնում է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը 15-30 անգամով, ինչպես նաև միզապարկի, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների: Բայց սա դեռ ամենը չէ: Ծխողների մոտ շատ հաճախ առաջանում են նաև թոքային այլ հիվանդություններ: Օրինակ քրոնիկ թոքային հիվանդություն, երբ մարդուն թթվածինը չի հերիքում այն պատճառով, որ թոքերը վատ են աշխատում: Այդ հիվանդությունից բուժում չկա: Ծխող մարդկանց մոտ շատ հաճախ պատահում են միոկարդի ինֆարկտներ, ինսուլտներ և այլ սիրտ-անոթային հիվանդություններ առավելապես այն պատճառով, որ ծխելուց անոթները նեղանում են, և ճնշումը բարձրանում է: Ստամոքսի և տանսերկումատնյա աղիի խոցը նույնպես հազվադեպ է հանդիպում չծխողների մոտ: Ծխելուց տուժում է մաշկը. այն արագ է ծերանում:

3. Իսկ պասիվ ծխելու վնասը մի՞ֆ է


 Ոչ: Պասիվ ծխելը նույնպես վնասակար է: Թոքերի քաղցկեղը և սրտի իշեմիկ հիվանդությունը մեծերի մոտ, մանկական հանկարծակի մահվան սինդորմը և ասթման երեխաների մոտ, պտղի զարգացման հետաձգումը. այս ամենը ապացուցված է, որ հանդիսանում են պասիվ ծխելու հետևանքներից:

4. Բայց կարելի է չէ՞ ուղղակի քիչ ծխել: Թե՞ ծխել թեթև ծխախոտներ


Ոչ: Մեկ օրվա ընթացքում ծխել նույնիսկ մի քանի հատ ծխախոտ անապահով է: Ինչ վերաբերում է «թեթև» ծխախոտներին, ապա դրանց վնասը նույնն է, ինչ սովորական ծխախոտներից:


Ծխելու մասին գրել ենք նաև․



5. Բայց չէ՞ որ ծխելը թողնելը նույնպես վնասակար է առողջության համար


Ոչ: Բայց երբ մարդը թողնում է ծխելը, դա սկզբնական շրջանում կարող է առաջացնել որոշ տհաճ հետևանքներ: Օրինակ մերժվածության սինդրոմը կամ երբ բացվում է ախորժակը, դժվարանում է քնելը, փչանում է տրամադրությունը, մարդը դառնում է ջղային, գրգռված, դժվարանում է կենտրոնանալ: Առաջին երեք օրերը ամենից անտանելին են, հետո դառնում է ավելի հեշտ, իսկ արդեն երեք-չորս շաբաթից ոչ մի սիմպտոմ չի մնում:

6. Եթե ես արդեն ծխում եմ, ուրեմն ամեն ինչ կորա՞ծ է: Հիվանդությունների ռիսկը մնու՞մ է, նույնիսկ եթե թողնեմ ծխելը:


Ոչ: Ծխելը թողնելուց մեկ տարի հետո սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը նվազում է երկու անգամով, 5-15 տարի հետո ինսուլտի առաջացումը կդառնա այնպիսին, ինչպես չծխողների մոտ է, 10 տարի հետո թոքերի քաղցկեղի առաջացումը կնվազի 2 անգամով:

7. Կա՞ ինչ-որ հիմնական բաղադրատոմս նրանց համար, ովքեր ուզում են թողնել ծխելը:


Նախ, պետք է ընտրել կոնկրետ ամսաթիվ, թե երբ եք հաստատ թողնելու ծխելը: Այդ ընթացքում պետք է պատրաստվել. զգուշացնել բոլորին այն մասին, թե ինչ եք պատրաստվում անել, նվազագույնի հասցնել իրավիճակները, որոնք կհրահրեն ձեզ նորից վերցնել ծխախոտ, դիմել բժշկի, որ նա ձեզ դեղեր նշանակի, եթե անհրաժեշտություն լինի: Դրանցից են, օրինակ, վարենիկլինը, նիկոտինային ժապավենները (պլաստիր) կամ բուպրոպիոնը: Դրանք կթեթևացնեն ձեր վիճակը:
Անցումը էլեկտրոնային ծխախոտներին հնարավոր է՝ օգնում է թողնել ծխելը, բայց նաև հնարավոր է՝ ոչ: Մենք դեռևս շատ քիչ տվյալներ ունենք, որպեսզի մի բանի մասին վստահ խոսենք:

MEDUZA

Տարածել