BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես ամուսնանալ, ստեղծել սեփական բիզնեսը, և երեկ

Ինչպես ամուսնանալ, ստեղծել սեփական բիզնեսը, և երեկոյան նույնիսկ հասցնել կերակրել երեխային

 Ընդունված է ասել, որ կինը աշխատում է 4 հաստիքով և երջանիկ է բոլոր 4 մասնագիտություններում: Նախ  կինը ղեկավարում է ընտանիքի տնտեսական, երեխաների կրթության և զարգացման  բաժինները,  հանդիսանում է սեփական ամուսնու հովանավորը և 4-րդ կատարում է իր աշխատանքային պարտականությւոններն իր գրասենյակում: Եվ նա երջանիկ է բոլոր այս 4 դերերում, հակառակ դեպքում տուժում են բոլոր 4 ոլորտները:

Առաջին մասնագիտությունը երեխաներն են:


Նույնիսկ, եթե ունեք դայակ, միևնույն է պետք է  նրան հստակ հանձնարարականներ տալ, բացատրել երեխայի բնավորության առանձնահատկությունները և վճարել նրան: Եթե ինքներդ եք զբաղվում երեխայի խնամքով ու դաստիարակությամբ, ձեր գլխում կա առաջիկայում պլանավորված գործողությունների մի ամբողջ շարք՝ կերակրել, բժշկի այցելություն, զարգացմանը նպաստող խաղերի իրականացում: Երեխայի դաստիարակությունը հիմա ավելի է բարդացել,  քան մեր ծնողների ժամանակ էր, թեև այսօր կան մանկական տակդիրներ և այլ անհրաժեշտ միջոցներ: Ներկայումս ծնողների աշխատանքը պահանջում է ինֆորմացիայի հետազոտական ու վերլուծական շատ մեծ  աշխատանք, որից հետո միայն հնարավոր է ընտրել երեխայի դաստիարակության հիմնական մեթոդները:


Կանանց թեմայով կարդացեք



Երկրորդ մասնագիտությունը տնային տնտեսությունն է:


Նույնիսկ, եթե  տնային աշխատանքների մի մասը կատարվում է տարբեր ծառայությունների կողմից, օրինակ՝ ձեր ամուսնու վերնաշապիկներն ուղարկվում են լվացքատուն, ձեզ պետք է ժամանակացույց սահմանել և հետևողականորեն վերահսկել դրանց վերադարձը, ամենօրյա մաքրության աշխատանքներ անել: Եթե ձեր ընտանիքը առաջադիմական է  և ձեր ամուսինը սովոր է հավաքել  իր հետևից ինքնուրույն, միևնույնն է տնային գործերի մեծ մասը բաժին է ընկնում կնոջը:


Կանացի սեքսուալության թեմայով կարդացեք



Կնոջ երրորդ մասնագիությունն ամուսինն է:


Բոլոր ընտանիքները կառուցված են յուրովի: Լինում են ամուսիններ, որոնք  չեն խորանում  կենցաղի  և սննդի հարցերում, լինում են ամուսիններ, որոնց համար շատ կարևոր է 3 մասից և կոմպոտից բաղկացած ճաշը: Բայց բոլոր դեպքերում էլ ընտանեկան հարցերի կարգավորումը պահանջում է և ֆիզիկական և հոգևոր աշխատանք և բավական ժամանակ: Սրան ավելացվում է նաև սեփական տեսքի, մարմնի նկատմամբ խնամքը, որը եթե մի կարճ ժամանակ անգամ բաց է թողնվում, հետո ավելի մեծ ֆիզիկական և ֆինանսական ներդրումներ է պահանջում:


Կանացի ֆոտոշարք



Չորրորդ մասնագիտությունն արդեն կնոջ մասնագիտությունն է, սիրելի զբաղմունքը:


Այն կարելի է անել նախորդ երեք մասնագիտությունների հետ զուգահեռ՝ առանց ձեր տան բազկաթոռից կտրվելու: Այստեղ փրկության է հասնում սկայպը, մեսինջերը, էլ. փոստը: Այս ամենը կարելի է անել զբաղված և հանգիստ օրերի հերթափոխ սահմանելով և ազատ ժամանակ նաև երեխաներին այգի կամ ինչ որ խմբակի տանելով:

Տարածել