[InterPress] Հայաստանը դառնում է արշավականների զբոսավայր. կատարյալ չէ, բայց տեսարանները… Օ՜հ…
Մեր առջև ինչ-որ տեղ խառնարանն էր, որը հույս ունեինք տեսնել: Բայց քանի որ կանգնած էինք Հայկական լեռնաշղթայի բարձրագույն գագաթներից մեկի վրա, արդեն բավարարված էինք՝ կարողացել էինք այդքան հեռուն գնալ:
Վերջին 100-ամյակում ոչ ոք չէր էլ կարծում, որ նախկին Խորհրդային Հայաստանը կարող է դառնալ արշավականների զբոսավայր: Բայց անկախության մի քանի տասնամյակներն ու ժողովրդավար կառավարման ամրապնդումը փոքր երկրին բերեցին՝ արշավների անցկացման համար հետաքրքիր և ապահով վայրի համբավ: Մի քանի օրում այստեղ հանդիպեցինք արշավականների Ֆրանսիայից, Անգլիայից, Կանադայից, Բելգիայից և Ավստրալիայից:/arc-anglerfish-arc2-prod-tronc.s3.amazonaws.com/public/HXZXKCIHVBDJLBYT5XNYSW4HJY.jpg)
Կարդացեք նաև.
Իտալական կրքեր. Ճամփորդություն՝ Բերլուսկոնիի ուղեկցությամբ
Ֆրանսիական գավառ. Ճամփորդություն ժամանակի ու նրբագեղության միջով
Ճամփորդություն դեպի Պորտո` Պորտուգալիայի երկրորդ քաղաքը Լիսաբոնից հետո
Նմանություններ և տարբերություններ
Այս տարի ավելի վաղ Սմիթսոնյան ամսագիրը Հայաստանը որակեց արշավների համար հաջորդ համաշխարհային դասի զբոսավայր:
Դիլիջանի ազգային պարկն իր անտառներով նման է Գրեյթ Սմոքի Մաունթինս ազգային պարկին, որը Հյուսիսային Կարոլինա և Թեննեսի նահանգների սահմանին է: Արագածն իր հրաբխային լանդշաֆտով նման է Սիեռա Նևադային՝ իր հրաբխային ողորկ ժայռով, մանրախիճ լանջերով և ձնածածկ գագաթներով:
Սևանա լիճը՝ նման Թահո լճին, միայն թե երկու անգամ մեծ և 300 մետր ավելի բարձր ծովի մակարդակից: Չնայած ջուրն այնքան ջինջ չէ, որքան Թահոյինը, ինչն այն դարձնում է այդքան յուրահատուկ:
Հարստության պակասը Հայաստանում լրացվում է մարդկանց ջերմությամբ, որոնց ինքնությունը խարսխված է հնագույն պատմության վրա: Մայրաքաղաք Երևանը հիմնադրվել է Ք.ա. 782-ին՝ Հռոմից տասնամյակներ առաջ: Արշավների արանքում դուք կարող եք այցելել հնագույն տաճարներ. աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից որոշները հենց այստեղ են գտնվում:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում