Ե՞րբ խմել. ուտելուց առա՞ջ, ընթացքո՞ւմ, թե՞ հետո
Սննդակարգի ուղեցույցներում հիմնականում դոմինանտ է 25-30 մլ/կգ չափաբաժինը, ճիշտ այսքան է մարդուն խորհուրդ տրվում ջուր օգտագործել: Սա, իհարկե, պայմանական է: Թե որքան ջուր պետք է խմի մարդը, կախված է բազմաթիվ գործոններից.
- Օդի ջերմաստիճան և խոնավություն
- Մարդու մարմնի ջերմաստիճան
- Քաշ
- Տարիք և սեռ
- Ֆիզիկական ակտիվություն
- Հիվանդություններ, առաջին հերթին, միզամուղ համակարգ:
- Պետք է կողմնորոշվել սեփական օրգանիզմի պահանջներով և ծարավը զգալ սկզբնական փուլում: Ձեռքի տակ ունեցեք մի բաժակ կամ մեկ շիշ ջուր և յուրքանչյուր 30-60 րոպեն մեկ կում արեք: Խմեք այնքան, քանի դեռ ուզում եք և հաճույքով եք խմում:
Կարդացեք նաև․
- 9 խորհուրդ, թե ինչպես հաղթահարել անքնությունը
- 2 լիտր խմված գարեջուրը` սրտի ինֆարկտի ուղիղ ճանապարհ
- Յուրաքանչյուր 10-րդ կինը գինուց ալերգիա ունի . որո՞նք են ախտանիշները
Իսկ հիմա ջրի և սննդի հարաբերակցության մասին
Խմել կարելի է և՛ ուտելուց առաջ, և՛ ընթացքում, և՛ հետո: Քաղցած ժամանակ խմած ջուրը բավական արագ դուրս է գալիս օրգանիզմից: 300 մլ-ից ազատվում եք 5-15 րոպեում: Իհարկե, ուտելուց առաջ պետք չէ մեկ լիտր կամ ավելի ջուր խմել, քանի որ այն ավելի երկար ժամանակում դուրս կգա օրգանիզմից: Ընդունած սննդի հետ այն կարող է լայնացնել ստամոքսի պատերը և տհաճ զգացողություն առաջացնել:
Ուտելու ընթացքում կարելի է ջուր խմել, հատկապես չոր սնունդ ընդունելիս: Ջուրն այդ դեպքում օգնում է ավելի հեշտ մարսել սնունդը:
Եթե ուտելուց հետո ուզում եք մի քանի ումպ ջուր խմել, նորմալ է: Գլխավոր չափորոշիչը Ձեր ցանկությունն է, ծարավն ու զգացողությունը:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
