BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Մենք ծնվել ենք ոչ թե աշխատելու, այլ կյանքը վայելե

«Մենք ծնվել ենք ոչ թե աշխատելու, այլ կյանքը վայելելու համար». Ջեկ Մայի բիզնեսի կանոնները

Այս շաբաթ Ջեկ Մայը, որը նախկինում ուսուցիչ էր անգլերեն լեզվի, հաջողվեց դառնալ ամենաքննարկվող միլիարդատերը աշխարհում, դրա համար նա ընդամենը շաբաթ օրը Հոն Կոնգի թերթերից մեկի South China Morning Post -ին տված հարցազրույցներից մեկում ասաց, որ պատրաստվում է լքել Ալիբաբա ընկերությունը:
Ջեկ Մայը վերջին տասը տարում ամենահարուստ չինացին է, որը Forbes ամսագրի մեջ զբաղեցնում է 20- րդ տեղը: Նրա ունեցվածքը կազմում է 39 մլրդ դոլար, 20 տարի հզորացրել է Alibaba ընկերությունը և 2014 թվականին IPO -նախնական հանրային առաջարկը կազմում է 25 մլրդ դոլար, Alibaba -ն հզորագույնն է աշխարհում: Երկուշաբթի օրը Մանը հստակեցրեց իր պլանները, նա կզիջի իր տեղը Alibaba- ի գլխավոր տնօրենին՝ Դենիել Չժանին,  իսկ Ջեկ Մայը  կգնա տնօրենների խորհուրդ, որն էլ կլքի երկու տարի հետո:
Մինչև Alibaba-ն հիմնադրելը, Մայը ղեկավարում էր  կայքերի զարգացմամբ զբաղվող  ձեռնարկություն: Նա բացեց այն 1995-ին` ներդնելով 200 հազար դոլար և 3 տարի հետո վաստակեց 800 հազար դոլար: Մինչև այս ձեռնարկության ստեղծումը նրան չէր հաջողվում աշխատանք գտնել, նրան մերժել էին շուրջ 30 կազմակերպություններ, օրինակ KFC-ում նա 24 թեկնածուներից միակն էր, որ չանցավ հարցազրույցը: Հարվարդի բիզնես դպրոցում նրա ներկայացրած փաստաթղթերը մերժեցին 10 անգամ: Իսկ այսօր Ջեկ Մային որոշ չինական ընտանիքներում համարում են փողի Աստված: Նա փոխեց  համացանցի-առևտրի համաշխարհային շուկան: Նա  այժմ պատրաստվում է գնալ թոշակի և զբաղվել բարեգործությամբ:
Ջեկ Մայն ասում է. «Այսօր ամեն ինչ դժվար է, վաղն ավելի դժվար կլինի , իսկ վաղը չէ մյուս օրը ամեն ինչ հիասքանչ կլինի, բայց մեզանից շատերը կմահանան վաղը երեկոյան»:
«Ռուսաստանում մարդիկ այնքան շատ են խոսում խնդիրներից: Ես կարծում եմ, որ հիմա ապագայի մասին մտածելու ժամանակն է: Որպես ձեռներեց ես միշտ լավատեսորեն եմ նայում ապագային»,-ասում է Մայը:  
Բիզնեսը հարսանիք է: Մինչև ամուսնանալը չպետք է ասել արի ամուսնանանք: Այդպես ճիշտ չէ, մինչև ամուսնանալը անհրաժեշտ է սկզբից հանդիպել որոշ ժամանակ, ճանաչել միմյանց, այնպես որ մեզ անհրաժեշտ է լավ փորձ  ՙհոգատար վերաբերմունք:
Մենք փնտրում ենք ոչ թե հիմնադիրների, այլ թիմ: Մենք կարծում ենք,որ շատ կարևոր է ,որ թիմը հավատա իր կատարածին:

Երբ մենք գործընկերներ ենք գտնում, մենք օգնում ենք նրանց և չենք խանգարում հաջողությունների հասնել:

Մարդիկ չեն հասկանում, թե որ ուղղությամբ ենք գնում, որովհետև համարում են մեզ թիմակիցներ:
Մենք սովորում ենք մեր սխալնների վրա:
Ես չեմ ստացել աշխատավարձ շուրջ 12 տարի:

Այդ իսկ պատճառով, ես չգիտեմ ինչպես ծախսել փողը: Երբ ինձ ինչ-որ բան է պետք լինում գնել, ես ավելի շատ ինչ որ մեկին եմ տալիս փող և խնդրում գնել: Ես չունեմ ո՛չ ժամացույց, ո՛չ մատանի: Ժամացույց չեմ կրում 30 տարի, հիմա չեմ հասկանում ինչի համար են դրանք, չէ որ ժամի մասին ես կարող եմ իմանալ նայելով հեռախոսին:
Ես սովորել եմ մի քանի կարևոր բան, առաջին հերթին չհանձնվել,երկրորդ՝ մտածել, որ ձեր շանսը դեռ չի եկել, որ այն դեռ կգա:


Կարդացեք նաև.



Հարցրեք մարդկանց, թե ինչու չեն հասել հաջողության , եթե նրանք սկսեն մեղադրել ուրիշներին, ուրեմն անհաջողակներ են: Ովքեր դեռ շանս ունեն, կասեն, որ ինչ-որ սխալվել են և ինչ որ բան չեն արել:
Յուրաքանչյուր հարյուրամյակ ունենում է իր միակ գլխավոր ձեռնարկությունը: Անցյալ դարում Microsoft- ն էր: 21 -րդ դարում չենք կարծում, որ Alibaba-ն է: Մտածում ենք, թե ինչպես գումար աշխատենք և օգնենք ամբողջ աշխարհի մարդկանց:
Մի անհանգստացեք ապագայի համար և մի վախեցեք տեխնոլոգիայից:

Ես կարծում եմ հաջորդ 30 տարում մարդիկ կսկսեն աշխատել օրը 4 ժամ և նույնիսկ շաբաթը 4 օր:
Իմ պապը ֆերմայում աշխատում էր օրը 16 ժամ և մտածում էր, որ խիստ զբաղված է: Հիմա մենք աշխատում ենք 8 ժամ և շաբաթը 5 օր և մտածում ենք,  որ մենք շատ զբաղված ենք:
Առաջին արտադրական հեղափոխությունը բերեց առաջին համաշխարհային պատերազմի, երկրորդը երկրորդի, այժմ մենք երրորդի արանքում ենք և ինչ տեղի կունենա: Հույս ունեմ՝ կլինի պատերազմ աղքատության դեմ, հիվանդության դեմ:

forbes





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում




 

Տարածել