BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

7 խորհուրդ նրանց, ովքեր ցանկանում են դուրս գալ կոր

7 խորհուրդ նրանց, ովքեր ցանկանում են դուրս գալ կորպորացիայից և սկսել սեփական բիզնեսը

Կորպորատիվ միջավայրում տարածված է երկրորդ կարիերայի գաղափարը կամ կորպորացիայից դուրս գալը և սեփական բիզնես սկսելը: Նույնիսկ կա կարիերայի խորհրդատվության մի ամբողջ ուղղություն: Բացել սեփական բիզնեսը երբեք էլ ուշ չէ: Ընդհակառակը,  MIT -ի վերջին հետազոտություններից պարզվում է, որ ստարտափերի միջին տարիքը 42 է, իսկ ամենաարագ աճող ընկերությունները ստեղծվում են 45 տարեկան ձեռնարկատերերի մոտ:
Ինչպե՞ս պատրաստվել, եթե որոշել եք արմատապես փոխել ձեր գործը և սկսել ձեր բիզնեսը:
1. Պետք չէ շտապել և բացել սեփական կենտրոնը միայն նրա համար, որ հոգնել եք նստել գրասենյակում:
Մտածեք, թե Ձեր իմացած գիտելիքները, հմտությունները ինչպես կարող եք օգտագործել: HR-ը կարող է դառնալ կարիերայի մասնագետ, PR փորձագետը՝ անձնական ապրանքանիշի փորձագետ, ֆինանսիստը՝ ֆինանսական գրագիտության մասնագետ:
 2. Մի մտածեք, որ հենց հոբբին պետք է դառնա 2-րդ կարիերա
Հաճախ հոբբին ոչ թե փող աշխատելու ձև է, այլ հաճույքով գումար ծախսելու միջոց: Զգո՞ւմ եք տարբերությունը: Ձեզ անհրաժեշտ է մի գաղափար, որը կօգնի գումար վաստակել:
3. Ստուգեք գաղափարը:
Պատմեք ուրիշներին, գտեք պոտենցիալ հաճախորդների, նրանք պետք է լինեն մարդիկ, ովքեր Ձեզ Ճանաչում են որպես որոշակի փորձ ունեցող անձի: Պարզեք, թե արդյոք կա հետաքրքրություն: Եթե այո,  պարզեք՝ ինչ չափանիշներով են ընտրում ապրանք կամ ծառայություններ և ամենահետաքրքիրը՝ ինչը կքննադատեին ձեր գաղափարի մեջ: 



Կարդացեք նաև.



4. Պատրաստվեք, որ գործ եք ունենալու ինքակոչի սինդրոմի հետ
Նույնիսկ, եթե հաջողությունների եք հասել կոորպորատիվ կարիերիայում, Ձեր նոր գործը սկսելիս ամեն ինչ զրոյանում է և ամեն ինչ պետք է սկսեք սկզբից: Պետք է շուկա նոր որակով մտնեք:
Ահա, թե ինչն է օգնում այդպիսի իրավիճակներում.

  • Առաջին իսկ օրից հավաքեք ձեզ ուղարկված գովեստները, որոնք ուղարկել են ձեր հաճախորդները: (Նամակները, մեկնաբանությունները. ամեն ինչ պետք կգա):

  • Միացրե՛ք տրամաբանությունը: «Ես նույնպես անհանգստանում էի, երբ սկսում էի նոր ծրագիր, ընդունում էի ղեկավարներ առաջարկները, փոխում էի ընկերությունը: Բայց ես հաղթահարեցի: Կհաղթահարեմ նաև այս անգամ: 


5. Ձեզ շրջապատեք աջակիցներով
Շրջապատեք ձեզ նախկին գործընկերներով, որոնք ձեզ համարում են ուժեղ և պրոֆեսիոնալ, համոզված են, որ կհաջողեք: Եթե Ձեր ամենալավ ընկերը ասի, որ շատ նպատակասլաց մարդ եք, միշտ կհասնեք ձեր ցանկություններին: 
6. Մշակեք ֆինանսական ծրագիր
Ինչպիսի ֆինանսական պարտավորություններ ունեք, ինչպես կարող եք իրագործել, երբ նոր գործը դեռ գումար չի բերի և ավելին այն ձեզանից կպահանջի ներդրումներ: Նախօրոք պետք է պատրաստվեք լուրջ փոփոխություններին: Հնարավոր է, որ ձեզ պետք գան նոր գիտելիքներ, նյութեր, սարքավորումներ: 
7. Երբ որոշումը կայացված է՝  հայտարարեք այն աշխարհին
Հայտարարեք դրա մասին հասարակական վայրում, պատմեք դրա մասին ձեր հարազատներին: Այժմ ոչ մի տեղ չկա նահանջելու, պետք է աշխատեք: Ի դեպ այդպես կհայտնվեն ձեր առաջին հաճախորդները:
Եթե կոորպորատիվ միջավայրում իրականացնում եք ձեր պարտականությունները, որովհետև ունեք մենեջեր, այժմ պետք է հասկանաք «Այժմ ես եմ իմ նոր ղեկավարը»:

lifehacker





Հետևեք newmag-ին  Telegram-ում և Instagram-ում




 

Տարածել