[Prank] Բրիտանիայի արտգործնախարարին թվացել է, թե խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ
Հայտնի հումորիստներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են Բորիս Ջոնսոնին ու խոսել Նիկոլ Փաշինյանի անունից:
Այո', պարո'ն վարչապետ, թույլ տվեք շնորհավորել ձեզ հաղթանակի կապակցությամբ: Հույս ունեմ Բրիտանիան ու Հայաստանը կշարունակեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները:
Բորիս Ջոնսոն, ՄԹ ԱԳ նախարար
Ջոնսոնը վստահեցրել է , որ Մեծ Բրիտանիան Հայաստանի կողքին է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին: 18 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում պրանքերները արտգործնախարարի հետ քննարկել են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր, նաև սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցը, Ջոնսոսնն իրեն զանգահարողներին ասել է, թե ինչպես է պետք բանակցել Ռուսաստանի հետ:
Կարդացեք նաև․
- ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետաքննության մեկ տարին. ի՞նչ է հայտնի այսօրվա դրությամբ
- Մակեդոնիան փոխում է երկրի անունը, բայց հույները կրկին դժգոհ են
- 5 նոր գաղափար, որ առաջարկում է Սփյուռքի նախարարը
Ռուսաստանի հետ շփումներում պետք է վճռականություն ցուցաբերեք, բայց նաև հասկացնեք, որ ձեր մտադրությունները Ռուսաստանի համար վտանգավոր չեն:
Բորիս Ջոնսոն, ՄԹ ԱԳ նախարար
Փաշինյանին նմանակողը կատակել է, որ չէր ցանկանա Պուտինի հետ հանդիպման ժամանակ թունավորվել «Նովիչոկով: Ի պատասխան՝ Ջոնսոնը ծիծաղել է ու ասել, որ պետք է խուսափել Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմից: Ջոնսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում դա ոչ-ոք չի ցանկանում: 18 րոպե անց միայն Ջոնսոնը հասկացել է, որ իրեն զանգահարողը վարչապետ Փաշինյանը չէ ու վայր է դրել լսափողը:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։