«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին դատապարտեցին 10 տարի ազատազրկման
Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը (Զախարիա Քալաշովը) դատապարտվել է 9 տարի և 10 ամսվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: Մարտի 27-ին նրան և 11 հանցակիցներին մեղավոր են ճանաչել շորթման համար:
Քալաշովի օգնական Անդրեյ Կոչույկովը (Իտալյանեց) դատապարտվել է 8 տարի և 10 ամսվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: «Ռուսաստանի հետախույզների միության» փոխնախագահ Բատիր Բեկմուրադովը դատապարտվել է 9 տարի և 4 ամսվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
[caption id="" align="aligncenter" width="600"] Անդրեյ Կոչույկով (Իտալյանեց)[/caption]
[caption id="" align="aligncenter" width="600"] Բատիր Բեկմուրադով[/caption]
Եվս 9 հանցակիցներ դատապարտվել են երկարատև ազատազրկման:
Դատարանը շորթման երկու ապացույց ունի: Մեկում տուժածը Elements ռեստորանի տնօրեն Ժաննա Կիմն է, մյուսում՝ բիզնեսմեն Լեվ Գարամովը: Երկու դեպքում էլ գանգստերները գործել են Շակրո Մոլոդոյի հրահանգով:
Դատախազությունը Կալաշովի համար պահանջել էր 10 տարի ազատազրկում և 700 հազար ռուբլի տուգանք:
Նախապատմություն.
Խմբի անդամները տեղեկություն են հավաքել նյութական հարստություն ունեցողների մասին: Նրանց ստիպել են վճարել մեծ գումար կամ իրենց հանձնել շարժական կամ անշարժ գույք:Եթե հրաժարվում էին կամովին հանձնել գույքը, ապա նրանց նկատմամբ բռնություն էի կիրառում:
Հանացխմբի ղեկավարներ՝ Անդրեյ Կոչույկովը և Բատիր Բեկմուրադովը բանդայի անդամներին ապահովել են զինամթերքով, հեռախոսներով և հատուկ կապի միջոցներով, ինչպես նաև ապահովել են Շաքրոյի անվտանգությունը:
Օպերատիվ տվյալների համաձայն 2015-ի հոկտեմբերին և նոյեմբերին ELEMENTS ռեստորանի սեփականատիրոջից շորթել են խոշոր չափերի գումար: Հանցախմբի անդամները պարբերաբար ճնշել են ռեստորանի ղեկավար Ժաննա Կիմին, նրանից պահանջել են 8,000,000 ռուբլի: Նրանք մոտ երկու ամիս հետևել են Ժաննային, ճշգրիտ իմացել են աշխատանքային ժամերն ու բարեկամների բնակության վայրերը:
2015թ.-ի դեկտեմբերի 14-ին Շաքրոյի հանցախմբի պարագլուխները որոշում են, որ Ժաննայի հետ պետք է խոսի հանցախմբի մեկ այլ անդամ՝ Միսիկովը: Անդրեյ Կոչույկովը և Բեկմուրադովը կարգադրում են, որ բանդայի անդամները փակեն ռեստորան մտնող բոլոր մուտքերը, որպեսզի այդ կերպ հոգեբանական ճնշում գործադրեն Կիմի վրա:
Կարդացեք նաև.
- Պատմություններ խանդի մասին. սպանել են սեփական երեխային, կտրել սիրելիի վարսերը և դաստակները
- Լենինականցի Զապին մեղադրում են «օրենքով գողերի» սպանության մեջ
- Ամենադաժան երեխա մարդասպանները. նրանք սպանել են իրենց ծնողներին և ընկերներին
Իր հերթին Ժաննան ռեստորան է հրավիրում փաստաբան Էդուարդ Բուդանցևին, ով գալիս է իր երկու օգնականների հետ: Բանակցությունների ընթացքում Բուդանցևը սպանում է Շակրոյի խմբի երկու անադմների, մի քանիսն էլ ստանում են տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ:
Հատկանշական է, որ հոկտեմբերի 10-ի դատական նիստին եկել էին դատապարտյալների մի քանի տասնյակ ընկերները, որոնք ներկայանում էին, որպես՝ եղբայրներ: RBC-ի լրագրողի փոխանցմամբ նրանք ճնշումներ էին գործադրում լրագրողների նկատմամբ, ստիպում էին, որ հավաքեն իրենց իրերը և դրսում սպասեն մինչ դատական նիստի ավարտը: