Ի՞նչ անել, եթե ճամփորդության ժամանակ կորցրել եք փաստաթղթերը
- Կորած իրերի բյուրո
Եթե փաստաթղթերով պայուսակը կորցրել եք, գողացել են կամ թողել եք ինչ-որ մի տեղ, շանս կա, որ այն ինչ-որ մեկը տվել է օդանավակայանի Lost and found բաժին կամ ավտոբուսի վարորդին: Եթե կորել են նաև բանկային քարտերը, առաջին հերթին արգելափակեք դրանք:
- Ոստիկանություն
Դիմեք մոտակա ոստիկանության բաժին: Եթե չգիտեք լեզուն, փորձեք ի ցույց դնել դերասական տաղանդն ու բացատրել, թղթի վրա նկարել, թե ինչու եք եկել ու ինչ եք կորցրել: Եթե նույնիսկ չգտնեք պայուսակը, հնարավոր է, քաղաքացիները գտնեն դեն շպրտված փաստաթղթերն ու դրանք բերեն ոստիկանություն:
Կարդացեք նաև.
Ճամփորդություն դեպի Վենետիկ. ուր գնալ, ինչպես և որտեղ մնալ
Ճամփորդություն դեպի Պորտո` Պորտուգալիայի երկրորդ քաղաքը Լիսաբոնից հետո
Ճամփորդություն դեպի Նորմանդիա. Վայրեր, որտեղ դեռ թարմ է Հյուգոյի, Մոնեի ու Ֆլոբերի շունչը
- Հյուպատոսական ներկայացուցչություն
Ոստիկանության տված տեղեկանքով գնացեք ձեր երկրի դեսպանատուն, հյուպատոսարան: Գլխավորն այս դեպքում, հաստատել ձեր անձը: Դեսպանատանը գուցե պահանջվի ձեր լուսանկարը: Եթե ունեք որևէ այլ փաստաթուղթ, օրինակ, ձեր երկրում գործող ներքին անձնագիր, ներկայացրեք դա: Եթե չունեք անձը հաստատող որևէ փաստաթուղթ, կարող են ձեր երկրի քաղաքացիներ գալ ու հաստատել ձեր անձը: Եթե ճամփորդում եք մենակ, կարող եք սոցցանցերում գտնել ձեր երկրի քաղաքացիների, նրանց խնդրել: Ի վերջո, նույնը կարող են անել նաև հենց դեսպանատան աշխատակիցները, չէ որ նրանք էլ են ձեր երկրի քաղաքացի: Պետք կգա յուրաքանչյուր փասատթուղթ, որտեղ կա լուսանկար, կնիք: Դեսպանատունը կամ հյուպատոսարանը ստուգումներից, ճշգրտումներից հետո ձեզ կտրամադրի երկրից դուրս գալու վկայական: Ձեր երկիր վերադառնալուց հետո արդեն պետք է դիմեք` նոր փաստաթղթեր ստանալու համար: