ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչ է պոպուլիզմը Մեծ Բրիտանիայում. Բորիս Ջոնսոն

Ինչ է պոպուլիզմը Մեծ Բրիտանիայում. Բորիս Ջոնսոն

Բորիս Ջոնսոնի հակասական կերպարն ամբողջական են դարձնում պոպուլիզմի այն հնարքները, որոնք քաղաքական գործիչն օգտագործել է կյանքի տարբեր փուլերում:
Բարդ խնդիրներին հեշտ լուծումներ
Քաղաքական կարիերայի ամբողջ ընթացքում Բորիս Ջոնսոնն աչքի էր ընկնում մարդկանց հաճոյանալու մոլուցքով: Օրենքները, համակարգային մեխանիզմները նրա և բոլոր այլ պոպուլիստների համար առանցքային նշանակություն չունեն, հատկապես, եթե դրանք բարդացնում են առանց այն էլ բարդ իրավիճակը: Փոխարենը Ջոնսոնն իր համակիրներին կտրուկ, բայց հեշտ լուծումներ է առաջարկում: Բրեքսիթի իրականացման հարցում Ջոնսոնը որոշիչ դեր է ունեցել: 2016-ին նա դարձավ Բրեքսիթի գլխավոր գաղափարախոսը: Ջոնսոնը Եվրամիությունը Ադոլֆ Հիտլերի հետ էր համեմատում, որովհետև երկուսն էլ ուզում էին տեսնել միասնական Եվրոպա:
Պոպուլիզմի լեզուն
 Ջոնսոնը հիացնում, զայրացնում ու զարմացնում է բոլորին: Նա ունի պոպուլիստի ամենակարևոր, հաճախ ճակատագրական հատկությունը՝ չի ձանձրացնում: Բորիս Ջոնսոնն առաջին հայացքից աչքի է ընկնում անիմաստ ու անհեթեթ մեկնաբանություններով: Գլխաշորով մուսուլման կանանց փոստարկղի հետ է համեմատում, վիրավորում լիբերալներին ու միասնական Եվրոպայի կողմնակիցներին: Նրա զավեշտալի, հեշտ ընկալելի, բայց էությամբ դատարկ ելույթները ազդեցին Լոնդոնի բնակիչների վրա, որոնք նրան 2 անգամ քաղաքապետ ընտրեցին:



Կարդացեք նաև.



Հակառակ իսթեբլիշմենթին
 Պահպանողական Ջոնսոնի հիմնական կռիվը լիբերալների դեմ է, գլխավոր զենքը՝ Բրեքսիթը: Ջոնսոնը ժողովուրդ ասելով մշտապես նկատի ունի մարդկանց, որոնք Բրեքսիթին կողմ են քվեարկել, այսինքն կիսում են իր գաղափարները, այն, ինչ ինքն էր քարոզում: Երկրի բնակչության գրեթե կեսը նրա պատկերացրած «ժողովուրդ» հասկացության մեջ փաստորեն չի մտնում: Նրա բոլոր ելույթներում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ իր կողմնակիցներն անսխալական են, իսկ իրեն քննադատողները չգիտեն, թե ինչ են անում:
Մեդիայի հետ հարաբերություններ
Մինչև քաղաքական կարիերան սկսելը Ջոնսոնը լրագրող է եղել ու հաճախ քննադատվել է հոդվածների ու ապատեղեկատվության համար: Ասում են՝ ճշմարտությունը նրան շատ չէր հետաքրքրում, ավելի կարևոր էր հետաքրքիր ու ինտրիգային նյութ ունենալը: Իր քաղաքական կերպարի առանցքում էլ հաճախ սարկազմն է եղել: Թուրք պապ ունեցող Ջոնսոնը 2016-ին մասնակցել է Թուրքիայի նախագահ Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթին ու հաղթել՝ զբաղեցնելով 1-ին տեղը, ստանալով 1000 եվրո մրցանակ:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել