FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Ինչ է պոպուլիզմը Նիդեռլանդներում. Գերտ Վիլդերս

Ինչ է պոպուլիզմը Նիդեռլանդներում. Գերտ Վիլդերս

Գերտ Վիլդերսի՝ երբեմն ծայրահեղ և հաճախ հակասական առաջարկները շատերն են քննադատում, բայց Վիլդերսը համակիրների պակաս չունի: Նա ստեղծել է իր քաղաքական կերպարը՝ կիրառելով պոպուլիզմի տարածված գործիքները:  
Ով կամ ինչն է մեղավոր
Միգրանտները: Գերտ Վիլդերսի քաղաքական հիմնական խաղաքարտը միգրանտների դեմ պայքարն ու հակաիսլամական քարոզն է: Երկրում տնտեսական ճգնաժամ է` մեղավոր են միգրանտները: Նվազել է անվտանգության և բարեկեցության մակարդակը` պատճառը օտարներն են, որոնք աշխատատեղեր են զբաղեցնում: Իսլամաֆոբիան արտացվոլված է նույնիսկ Վիլդերսի կուսակցության մեկ էջանոց ընտրական մանիֆեստում: Ծայրահեղ աջերի առաջարկներն են՝ փակել մզկիթները, արգելել գլխաշոր կրել հանրային վայրերում ու դադարեցնել ներգաղթյալների հոսքը Նիդեռլանդներ: Վիլդերսն օգտվում է բնակչության հիմնավոր վախերից ու պնդում, որ միգրանտների ցունամին կանխելու ճանապարհը միայն ինքը գիտի:
Բարդ խնդիրներին հեշտ լուծումներ 
 Վիլդերսը դեմ է Եվրոպական Միությանը: Բրեքսիթին զուգահեռ նա առաջարկում էր Նեքսիթ (Brexit` Britain’s Exit, Nexit` Netherlands’s exit տրամաբանությամբ)` պնդելով, որ Մեծ Բրիտանիայից հետո Եվրամիությունը պետք է լքի նաև Նիդեռլանդները: Նեքսիթն իրականություն չդարձավ, 2019-ի եվրոպական ընտրություններում աջերի առաջնորդի կուսակցությունը կորցրեց Եվրախորհրդարանում իր բոլոր չորս տեղերը, բայց Եվրամիությունից անջատվելու գաղափարը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում: 
Պոպուլիստ քաղաքական գործչի ընդդիմադիր արշավների ու կտրուկ հայտարարությունների նպատակը մեկն է` վստահություն ձեռք բերել ու դառնալ հակաիսթեբլիշմենթ: Վիլդերսին աջակցում են իշխանությունից հոգնած քաղաքացիները, որոնք ունեն, թեկուզ մեղմ, բայց աջ հայացքներ: Վիլդերսը վարպետորեն բաժանում է բնակչությանը երկու պարզ խմբի: Մի առիթով նա ասել է. «Նիդեռլանդների կեսը սիրում է ինձ, մյուս կեսն ատում է: Այլ տարբերակ չկա»: 2017-ին նրան սիրողների թիվը քիչ էր ընտրություններում հաղթելու համար: Աջ ծայրահեղականները զիջեցին լիբերալներին: 



Կարդացեք նաև.



Մեդիայի հետ հարաբերություններ
Վիլդերսին անվանում են Նիդեռլանդների Թրամփ ոչ միայն սանրվածքի ու աջ հայացքների, այլև սոցցանցերում ակտիվության համար: Լրագրողների հետ Վիլդերսի հարաբերությունները ջերմ չեն: Իր հիմնական մեսիջները պոպուլիստ գործիչը փոխանցում է թվիթերի միջոցով: Երբեմն խնդիրներ են լինում նույնիսկ այդ դեպքում: Հակաիսլամիստական քարոզի և ատելության խոսքի պատճառով Վիլդերսի թվիթերյան միկրոբլոգը մի քանի անգամ արգելափակել են: 
Картинки по запросу герт вилдерс
Պոպուլիզմի լեզուն 
Ատելության խոսք օգտագործելու ու քարոզելու պատճառով Վիլդերսը մի քանի անգամ դատական գործընթացների մեջ է եղել: 2010-ին նրան մեղադրեցին մուսուլմանների հանդեպ խտրական վերաբերմունքի մեջ, բայց դատարանը նրան արդարացրեց: 2016-ին արդեն մեղավոր ճանաչեց: Նրա հայտարարություններն ամեն տարի դառնում են ավելի անհանդուրժող: 

Հեղինակ՝ Նանե Մանուկյան





Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում





 

Տարածել