BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ռեյչլ Հոլիսի օրինակով. Գոհար Նավասարդյանի հաջողութ

Ռեյչլ Հոլիսի օրինակով. Գոհար Նավասարդյանի հաջողության պատմությունը

Մեղմ ժպիտով ու իր սըքսես սթորիով՝ Գոհարը ստիպում է հավատալ` ամեն ինչ հնարավոր է, եթե կա մեծ ցանկություն:
13 տարեկանից հաշմանդամություն ունենալուց հետո Գոհարը երկար ժամանակ ներփակվել էր իր մեջ: Հուսահատությունն ու  ընկճվածությունն, այնուամենայնիվ, պետք էր հաղթահարել՝ երազանքներ ու նպատակները երկար չէին կարող սպասել:
Անդադար պայքարի, չնահանջելու կարողության ու հարազատների օգնության  շնորհիվ հոգեբանական ճգնաժամն անցյալում մնաց: Այսօր արդեն մասնագիտությամբ սպորտային հոգեբան է,  արդեն 7 տարի աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Գոհարը ղեկավարում է հաշմանդամություն ունեցող ֆուտբոլային երկրպագուների ակումբն ու փորձում հնարավոր դարձնել նրանց ներկայությունը հատկապես ազգային հավաքականի խաղերին:



Կարդացեք նաև.



Առաջին հայացքից հանգիտ ու մեղմ, էությամբ էլ` խենթ ու համարձակ. Գոհարն առանց խենթությունների կյանքը չի պատկերացնում: Խորհուրդը որ տալիս է կանանց, հնչում է պարզ՝  ապրել այնպես, ինչպես սիրտն ու պահն են թելադրում:
Կողմնակի մարդու հայացքով, Գոհարը newmag հրատարակչության մրցանակաբաշխությանն արդեն դահլիճից դիտում է իր մոտիվացիոն պատմությունը ու կանանց կոչ անում՝ սիրել կյանքը:
 «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի շնորհանդեսին հավաքված ինքնավստահ կանանցից մեկն էլ Գոհարն էր: Նա եկել էր ապացուցելու` անկախ կարգավիճակից կարելի է ապրել լիարժեք ու հասնել նպատակին:  Գոհար Նավասարդյանը մրցանակաբաշխությանը կիսվեց հաջողակ կնոջ իր պատմությամբ, իսկ  newmag հրատարակչությունից նվեր ստացավ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը, Pregomesh ապրանքանիշի զարդեր ու Armenia Wine գինի:
[embed]https://youtu.be/kTpGuBDMZWc[/embed]


Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում





 

Տարածել