Սկանդալային տղայի նոր սագան. Նեյմարը մնո՞ւմ է ՊՍԺ-ում, գնում Ռեա՞լ, թե՞ Բարսա

Սկանդալային տղայի նոր սագան. Նեյմարը մնո՞ւմ է ՊՍԺ-ում, գնում Ռեա՞լ, թե՞ Բարսա

Այս շաբաթ Նեյմարը վերադարձավ Փարիզ ու միացավ Պարի Սեն Ժերմենին: Այդպես, բրազիլացու՝ ՊՍԺ-ից հեռանալու հավանականությունը նվազում է: Մեկ շաբաթ ուշ ժամանելու համար Նեյմարին սպառնում է տուգանք։

Իր ամբողջ կարիերայի ընթացքում սկանդալների մեջ հայտնված Նեյմարը դարձյալ սպորտային առաջատար պարբերականների գլխագրերում է: Նեյմարը հայտարարել է, որ իրեն երջանիկ չի զգում Փարիզում եւ ցանկանում է վերադառնալ Իսպանիա:

Նեյմարի վերաբերյալ 10 փաստերից մեկում ասվում է, որ տրանսֆերային սկանդալների պատճառով՝ Google-ում Neymar scandals գրությունը որոնելիս հայտնվում է մոտ 4 միլիարդ էջ:

Եթե որոնման համակարգում փոխում ենք ընդամենը մեկ բառ՝ Neymar transfer, գտնված էջերի թիվն անցում է 65 միլիարդը:

Ամռան սկզբում հավանական ուղությունը Մադրիդն էր, որտեղ Ռեալն էր պատրաստում փողերը: Սակայն արքայական ակումբն արդեն 303 մլն եվրո ծախսել է ու եւս մեկ հնչեղ տրանսֆերի դեպքում ակումբը կտունգանվի: Այդ տարբերակն Իսպանիայում բացառեցին:


Կարդացեք նաև. 


Ակտիվացավ Բարսան, որը ցանկանում էր դարձյալ տեսնել Մեսսի-Նեյմար-Սուարես եռյակը: Սակայն այս պարագայում առաջ եկան ՊՍԺ-ի պայմանները՝ ճիշտ 222 մլն եվրո. այնքան՝ որքան վճարել է փարիզյան թիմը Բարսային: «Խելագա՞ր եք»,- ասացին Կատալոնիայում եւ փակեցին թեման:

Ավելի էժանով Բարսայում հայտնվեց Աթլետիկոյի առաջատար Անտուան Գրիզմանը: Ակումբի նախագահի արձագանքից հետո բոլորը մոռացան Նեյմարի վերադարձի մասին. այս ամռանը տրանսֆերը քիչ հավանական է,- ասել է Բարտոմեուն:

Սկանդալային բրազիլացին շարունակում է դժբախտ կարիերա վարել Փարիզում ու ընեկել է երկու քարի արանքում. վերադառնա՞լ սիրելի Բարսելոնա, թե՞ երազանքների ակումբ Ռեալ: Նեյմարը լավ է հասկանում, որ առանց այս տարբերակներից որեւէ մեկի, չի կարող հասնել իր երկու գլխավոր նպատակներին. հաղթել ՉԼ-ում եւ նվաճել Ոսկե գնդակը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


Գրել կարծիք