Նեյմար. երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային ոդիսականը

Նեյմար. երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային ոդիսականը

newmag-ի հրատարակած «Նեյմար» գրքում կարող եք կարդալ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային պատմության հետաքրքիր մանրամասները:

14 տարեկանում Նեյմարը փորձաշրջան է անցել Մադրիդում՝ Ռեալ տեղափոխվելու համար, սակայն վերջին պահին Սանթոսն ավելացրել է տրանսֆերի գումարը. Ռեալը հրաժարվել է։ Սանթոսում հանդես գալու տարիներին Նեյմարին ցանկացել են գնել ավելի քան 10 ակումբներ։ 2012-ին անգլիական Վեսթ Հեմթը 15 մլն եվրո է առաջարկել. բրազիլական ակումբը մերժել է։

Եվ այդ մերժումը տրամաբանական էր, քանի որ հաջորդ տարում՝ 2013-ին, Սանթոսը ֆուտբոլիստին վաճառեց Բարսելոնային։ Ակումբի փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն շնորհանդեսի ժամանակ վերցրեց խոսափողն ու նշեց՝ Նեյմարն արժեցել է 57 մլն եվրո։

«Սկզբում մենք առաջարկում էինք 40 մլն, բայց գինն աճեց այլ ակումբների հետ մրցակցելու հետեւանքով: Բացի այդ՝ Նեյմարը մեկ տարի շուտ միացավ Բարսելոնային», – ասում է Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

Գործարքի կողմերին մոտ կանգնած աղբյուրները նշեցին, որ Բարսայի նախագահ Սանդրո Ռոսելը թաքցրել է տրանսֆերի իրական չափը։ Ռոսելի՝ փողերի լվացման մախինացիան բացահայտվեց՝ ակումբի նախագահը հրաժարական տվեց… պարզվեց՝ Նեյմարի հայրը, որը նաեւ ֆուտբոլիստի գործակալն է, գործարքից ստացել էր 40 մլն եվրո, որ համաձայնի պայմանագիրը կնքել 1 տարի շուտ, մինչդեռ Նեյմարի ակումբ Սանթոսը ստացել էր ընդամենը 9,5 մլն եվրո։ Ավելի ուշ հայտնի կդառնա տրանսֆերի իրական գինը՝ ոչ թե 57, այլ 95 մլն եվրո։


Կարդացեք նաև.


Եվ այդ խելահեղ գումարը վճարող՝ գտնվեց։ Բարսայում անցկացրած չորս տարիներից հետո՝ 2017-ի օգոստոսին հայտարարվեց՝ Նեյմարը Բարսելոնայից տեղափոխվում է Պարի Սեն Ժերմեն։ Սկզբում տրանսֆերը կարող էր չեղարկվել ֆեյր-փլեյի ֆինասնական սահմանափակումների պատճառով։ Լա լիգան, ՈՒԵՖԱ-ն հայտարարեցին՝ դա անհարգալից է մյուս ֆուտբոլիստների նկատմամբ եւ չկա որեւէ ֆուտբոլիստ, որն արժե 222մլն եվրո։

Գործը գլուխ բերելու համար ՊՍԺ-ի շեյխ սեփականատերերը վարձեցին լավագույն իրավաբաններին։ Արդյունքում՝ ՊՍԺ-ն Նեյմարին տվեց 222 մլն եվրո, որ ֆուտբոլիստը Բարսելոնային վճարին իր իսկ հրաժարագինն ու դառնա ազատ գործակալ։ Այդպես՝ ՊՍԺ-ն պայմանագիր կքնեց ազատ ֆուտբոլիստի հետ։

Ֆրանսիայում անցկացրած 2 մրցաշրջանում նա 2 անգամ դարձել է  երկրի չեմպիոն, մեկական անգամ՝ գավաթակիր եւ լիգայի գավաթակիր։ Փարիզյան թիմը սակայն չի կարողանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Ավելին մասնագետների պնդմամբ՝ Նեյմարը ցանկանում է տեղափոխվել իր երազանքների ակումբ՝ Ռեալ Մադրիդ։ Հիմա Նեյմարը 27 տարեկան է եւ կարող է հայտնվել այնտեղ, որտեղ 14 տարեկանում արեց եվրոպական ֆուտբոլի իր առաջին քայլերը։


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք