Միլիարդատեր Ստյուարտ Ռարի աներևակայելի պատմությունը. «զվարճանքի թագավորին» գնահատում է Թրամփը
Ստյուարտ Ռարը տարբերվում է շատերից
Թրամփն ասել է, որ Ռարն ունի հետաքրքիր խառնվածք և նրա հետ չես ձանձրանա: Ինչո՞վ է հայտնի միլիարդատերը, որը աճուրդներից մեկի ժամանակ 60 հազար դոլար է ներդրել նախագահի դիմանկարի համար:
Մի անգամ Դոնալդ Թրամփը համոզում է աճուրդի մասնակիցներին ձեռք բերել իր նկարը՝ պայմանով , որ այն վաճառվի առավելագույն գնով: Կոնգրեսի նիստերից մեկի ժամանակ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Կոենը հայտնել է, որ աճուրդի կեղծ մասնակիցը 60 հազար դոլար է վճարել նկարի համար. ընդ որում նրա այդ ծախսը փոխհատուցել է Թրամփի բարեգործական ընկերությունը: Նման արարքը կարող է անօրինական համարվել:
Նման արարքը կարող է անօրինական համարվել:
Ֆորբսի ընթերցողները հավանաբար ճանաչում են նրան որպես Ստյուի Ռա-Ռա. բոլոր զվարճանքների 1-ին թագավորը:
Նրա պայծառ և լեցուն կյանքի մասին մանրամասն նկարագրված է ֆորբսի 2013 թվականի «Guns, Girls and Sex Videos» խորագրով հոդվածում: Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ռարը տարբերվում է մնացած բոլորից. նա ունի խառնվածք և նրա հետ չես ձանձրանա: Եվ ուրեմն՝ ո՞վ է Ստյուարտ Ռարը:
Նա Թրամփի վաղեմի ընկերն է և հաճախորդը, երկար տարիներ Ռարի հիմնադրամը վարձակալում է շքեղ գրասենյակ Trump Tower- ի 24 - րդ հարկում, որը նախագահի նախկին գրասենյակից 2 հարկ ներքև է:
Նախագահի նախկին գրասենյակից 2 հարկ ներքև է:
Ռարը 2004-ին գնել է բնակարան 13 միլիոն դոլարով: Ապրել է Թրամփի փեսայի և դստեր հարևանությամբ:
Ռարը մանկությունն անցկացրել ու մեծացել է Rockaways-ում: Նա փոքր ժամանակ հիվանդացել է պոլիոմելիտով: Նյու Յորքում թողեց իրավաբանական ֆակուլտետը և զբաղվեց իր հոր փոքրիկ դեղատնով:
Հարմարավետ պայմաններ առաջարկելով հաճախորդներին, Ռարը փոքր ընկերությունը վերածեց խոշորագույն դեղագործական ընկերության: 2010 թվականին 1,3 մլրդ դոլարով վաճառեց Kinray ընկերությունը Cardinal Health-ի դեղագործական ընկերությանը: Այսoր Ֆորբսը գնահատում է Ռարի ունեցվածքը 2,3 միլիարդ դոլար:
Կարդացեք նաև.
Ինչպե՞ս հարսանիք կազմակերպել, որը դուր կգա ոչ միայն հարսնացուին
Ֆորբսը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող հրաշագործներին
PlayStation-ի ծնունդը կամ ինչպե՞ս Nintendo-ն իր համար ստեղծեց ամենադաժան մրցակցին
Ռարը սիրում է հայտնի աստղերին և կանանց: Նա հայտնի է իր զանգվածային նամակագրություններով, որոնք հաճախ լցված են կիսամերկ կանանց նկարներով:
Նա սիրում է արվեստի հավաքածուներ: Երբ Ֆորբսը այցելել էր նրա շքեղ բնակարանը, տան բնակարանի պատերին կախված էին Պիկասոյի, Միրոյի և Քոնոսի նկարները: Նրա հավաքածուն ներառում է նաեւ Դամիեն Հիրստը եւ Ալեքսանդր Կալդերը:
Եղել է նաև այնպես, որ Ռարին արգելել են հայտնվել հայտնի սուշի ռեստորանային համալիրում: Այն պատկանում է Ռոբերտ դե Նիրոյին: Նյու Յորք Թայմս թերթի տվյալով, ոստիկանությունը Ռարից առգրավել է երկու ատրճանակ` վիճաբանություններից մեկի ժամանակ:
Նա բարերար է
The Stuart J. Rar հիմնադրամը զբաղվում է «երիտասարդներին աջակցելու, կրթելու և բժշկական հետազոտություններ կատարելու աշխատանքով:
Նա միջոցներ է տրամադրել Մայքլ Միլկենի բարեգործական կազմակերպությանը եւ Make-A-Wiish Foundation- ին: Հայտնի է, որ իր կարիերայի ընթացքում Ռարը հաճախորդներին գումարներ է տվել` օգնելու նրանց զարգանալ կամ գոյատևել դժվարին ժամանակներում:
forbes
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)