Խնայեք փողերը. մարզասրահին փոխարինող ուղեցույց տան պայմաններում մարզվելու համար
Տարիքի հետ ֆիզիկական առողջ և գեղեցիկ կազմվածքը պահելու համար ավելի մեծ ծանրաբեռնվածություն և ներդրումներ են անհրաժեշտ՝ մարզասրահ հաճախելու և մարզիչի հետ անհատական պարապմունքներ անցնելու համար։ Ի տարբերություն մարզասրահի տնային հրում վարժությունը ֆինանսական և ժամանակի մեծ ծախսեր չի պահանջում։ Ամենօրյա տնային վարժության շնորհիվ կարելի է ավելացնել մկանային զանգվածը։
Ճիշտ տեխնիկա
1․ Սկսնակների գլխավոր սխալը վարժության ընթացքում իրանի և բռունցքի մկանները թույլ պահելն է։ Երբ հրում եք կատարում, իրանի մկանները շատ ձիգ պետք է լինեն ինչպես «պլանկա» վարժության ժամանակ։
2․ Սկսեք կատարել 10 հրում՝ 10 մոտեցմամբ․ այսքանը բավական է։
3․ Եթե զգում եք, որ կարող եք ավելին կատարել, ավելացրեք վարժությունների քանակը ամեն մոտեցման ժամանակ մինչև 15-20 անգամ։ Մկաններում ցավ զգալու դեպքում ավելի լավ է թիվը նվազեցնել 5-ի։
4․ Եթե 100 հրումը անհավանական է թվում Ձեզ համար, կարող եք սկսել 20-ից։ Բացի այս, հրումը կարող եք սկսել ծնկներից, եթե հավասարապես չի ստացվում։
5․ Կենտրոնացեք վարժության և Ձեր զգացողությունների վրա։ Դադարեցրեք վարժությունը, եթե մկաններում ցավ եք զգում։
6․ Մեծ նշանակություն ունի ճիշտ տեխնիկան։ Վարժությունը մոտավոր նմանությամբ կատարելը ժամանակի անիմաստ վատնում է։ Բացի այս, կարող է վնասվածքի պատճառ դառնալ։
7․ Կարևոր է նաև, թե օրվա որ ժամին եք ծանրաբեռնում ձեզ։ Եթե տեսակով «արտույտ» եք և էներգիայով լի հատկապես առավոտյան ժամերին, ուրեմն վարժության մեծ մասը կատարեք մինչև նախաճաշը։
Ինչը կարող է խանգարել Ձեզ
1․ Մկանային ցավը։ Եթե ձեր մկանները սովոր չեն ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, կարող եք ցավեր ունենալ ոչ միայն մի քանի օր, այլ տևական ժամանակ։
2․ Հոգնածությունը։ Չափազանց դժվար է ստիպել ինքդ քեզ վարժությունն անել օրվա վերջում, երբ շատ հոգնած ես լինում և սպառած անգամ կամքի ուժը։
3․ Արդյունքի սպասումը։ Ուժեղանալու և գեղեցկանալու զգացողությունները միանգամից չեն առաջանում։ Դրա համար անհրաժեշտ կլինի պարապել գոնե երկու շաբաթ։
Կարդացեք նաև.
15 պատճառ, թե ինչու օրվա ընթացքում պետք է 15 րոպե քայլել
Սիրուց մինչև հիվանդություն. վտանգավո՞ր է տնային կենդանիներին համբուրելը
21-րդ դարում ի՞նչն այն չէ Բոդիպոզիտիվիզմի հետ
Ի՞նչը կարող է օգնել հասնել վերջնակետին
1․ Պարգևներ։ Պարգևատրեք ձեզ ամեն մոտեցման համար։ 10 հրումից հետո շոկոլադ հյուրսիրեք Ձեզ, ևս 10-ը և կարող եք սերիալ դիտել։
2․ Հիշեցումներ։ Կարգավորեք հեռախոսն այնպես, որ ամեն ժամը մեկ բջջայինը հիշեցումներ ուղարկի ձեզ մոտիվացնող գրությամբ՝ «Ընդամենը 10 հատ», «Սկսի՛ր պարապել», «Լա՛վ աշխատիր»։ Այսպես չեք մոռանա վարժությունների մասին և չեք ծանրաբեռնվի երեկոյան ժամերին։
3․ Հարմար է ամեն տեղ։ Օրվա ընթացքում կարող եք մարզվել մարզասրահում, տանը և անգամ աշխատանքի վայրում։ Սկզբում գործընկերների համար կարող է տարօրինակ թվալ, բայց շատ արագ բոլորը կընտելանան, այդ թվում և դուք։
4․ Հրապարակումները սոցցանցերում։ Օգտագործեք սոցիալական ցանցերը․ ամեն դրական մեկնաբանություն կարող է մոտիվացնել Ձեզ։
Ի՞նչ արդյունք կարող եք սպասել
1․ Մկանային զանգվածի ավելացում և հատկապես կրծքավանդակի, որովայնի և մեջքի հատվածում։
2․ Դրական արդյունքներ կգրանցեք հատկապես այն սպորտաձևերում, որտեղ ակտիվ օգտագործվում են ձեռքերը, օրինակ՝ լող, ուժային վարժություններ։
3․ Կբարձրանա ինքնագնահատականը։ Եթե կարողանաք դիմանալ մեկամսյա պարտավորությանը, ամենայն հավանականությամբ կհպարտանաք Ձեզնով։
Մեր ժամանակներում բոլորը ցանկանում են շոշափելի արդյունք տեսնել միանգամից, մինչդեռ վարժությունը ժամանակ և ջանք է պահանջում։