BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 փաստ՝ «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հեղինակ Ռոնալ

10 փաստ՝ «Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հեղինակ Ռոնալդ Ասմուսի մասին (տեսանյութ)

newmag-y-n

«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը» գրքի հեղինակ Ռոնալդ Ասմուսը Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման գործընթացը ներկայացնում է ներսից` թե՛ որպես տեսաբան, թե՛ որպես իրադարձությունների անմիջական մասնակից։ 1990-ականների սկզբին հենց նա առաջ էր քաշել ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափ

1. Ռոնալդ Ասմուսը գերմանացի է, ծնվել է Միացյալ Նահանգներում՝ 1957 թվականին:

2. Ավարտել է Ջոն Հոպկինսի համալսարանը, եղել հանրահայտ RAND վերլուծական կենտրոնի փորձագետ:

3. 1993-ին իր երկու գործընկերների հետ Foreign Affairs ամսագրում հրապարակել է «Կառուցել նոր ՆԱՏՕ» հոդվածը, որը դարձավ ՆԱՏՕ-ի ընդլայման գաղափարական հիմքը:

4. Ասմուսի գաղափարի գլխավոր ընդդիմախոսներից է եղել ամերիկացի հանրահայտ դիվանագետ ու պատմաբան Ջորջ Քենանը՝ զգուշացնելով, որ դաշինքի ընդլայնումը կհանգեցնի Ռուսաստանի զայրույթին:

5. 1997-ին Ասմուսը նշանակվեց Պետքարտուղարի փոխօգնական և անձամբ իրագործեց ՆԱՏՕ-ի ընդլայնումը:

6. Ասմուսին պետական պարձր պարգևներ են շնորհել Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի, Լեհաստանի, Իտալիայի և Շվեդիայի կառավարությունները:  

7. 2004-ին Ռոնալդ Ասմուսը եղել է Արցախում, հանդիպել այդ ժամանակ Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի և ԱԳ նախարար Աշոտ Ղուլյանի հետ:  

8. 2009-ին Ռոնալդ Ասմուսը Բրյուսելում վարել է «Թուրքիա և Հայաստան. առաջընթացի ուղիներ» քննարկումը:

9. Ռոնալդ Ասմուսը եղել է Միխայիլ Սաակաշվիլիի խորհրդականը:  

10. Կյանքից հեռացել է 2011 թվականին: 

Կարդացեք նաև

Տարածել