Բեյջ. «Հանուն հայրենիքի» և ի նշան կորպորատիվ էթիկայի
Ընդամենը մեկ հայացք, և մարդու մասին գիտեք անհրաժեշտ ինֆորմացիան՝ անուն, ազգանուն, աշխատանքի վայր և պաշտոն: Այս ամբողջ տեղեկությունը տեղավորվում է մի փոքրիկ ուղղանկյան վրա: Խոսքը բեյջի մասին է, որն այսօր դարձել է կորպորատիվ էթիկայի մաս: Շատ ընկերություններում այդ փոքրիկ թղթե կամ պլաստմասսայե կտորը համազգեստի անբաժանելի մասն է: Այն անհրաժեշտ է, երբ գործի բերումով հաղորդակցվում ես բազմաթիվ մարդկանց հետ: Բեյջը հեշտացնում է անծանոթների շփումը:
Արևային լոգանք. Ինչպե՞ս պլեբեյական մաշկի գույնը դարձավ մոդայիկ
Ոգեբեյջ
Բեյջը կարևոր բաղադրիչ էր պատերազմներում: Այն օգտագործվում էր զինվորների ոգին բարձրացնելու համար: Իհարկե, դրանք ավելի շատ կրծքանշանի էին նման, որոնք կրում էին «Միայն առաջ», «Հանուն հայրենիքի» և այլ այդպիսի կարգախոսներ:
Ինֆոբեյջ
Ժամանակակից բեյջերի արտադրության տեխնոլոգիան վերջին 150 տարում գրեթե չի փոխվել: Ինֆորմացիան նույնն է, երբեմն ավելանում է այն կրողի լուսանկարը: Բեյջն ամրացվում է համազգեստին, կամ աշխատողը կախում է պարանոցից: Ամենակարևորը՝ ինֆորմացիան տեսանելի լինի:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
«Տագնապած սերունդը» գրքի հեղինակը ողջունել է հայ ընթերցողներին ու փոխանցել գրքի գլխավոր ուղերձը (տեսանյութ)
70-ականների երևանյան ոճով ու հուշերով տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)