Վեպ՝ զարմանալի, անկանխատեսելի կյանքի, ընտանիքի ու ընկերների մասին (տեսանյութ)
09/03/2024

«Տատիկս բարևում է և ասում` կներեք» վեպում, ինչպես Ֆրեդերիկ Բաքմանի նախորդ վեպերում ընթերցողը կգտնի բազմաթիվ կերպարներ՝ յուրահատուկ ու բացառիկ բնավորություններով ու խառնվածքով։ Ընդամենը մի քանի էջ հետո նրանք կդառնան հարազատ ու ընտանիքի անդամ։
Աստվածաբանությունը թողած ու բեռնատարներ վարող շվեդ գրողը 25 տարեկանում որոշեց գրել նախ թերթերի ու ամսագրերի, հետո իր բլոգի համար։ Իսկ 2013-ին գրեց առաջին վեպը։ Նրա բոլոր գրքերը տարբերվում են շողացող ու կենցաղային սուր հումորով։ Մի քանի տարի անց գրողի վեպերը թարգմանվեցին 40 երկրներում ու վաճառվեցին ավելի քան հինգ միլիոն օրինակով։
«Տատիկս բարևում է և ասում` կներեք» վեպը յոթ տարեկան աղջկա ու նրա տատիկի մասին է։ Սիրելի տատիկի մահից հետո, 7-նամյա թոռնուհին հայտնվում է անսովոր, զարմանալի ու արկածներով լի աշխարհում։ Ամեն ինչ սկսվում է նամակներից, որոնք աղջիկը պետք է փոխանցի տատիկի ընկերներին։ Այստեղ էլ պարզվում է վեպի վերնագրի գաղափարը՝ «Տատիկս բարևում է և ասում` կներեք»։ Նամակների հասցեատերերը, պարզվում է, տատիկի հարևաններն են, որոնցից տատիկն ուզում է ներողություն խնդրել՝ նրանց նեղացնելու համար։
Ընդհանրապես, հարևանները Բաքմանի սիրելի կերպարներն են։ «Ուվե անունով մարդը» վեպի առանցքային կերպարները նույնպես հարևաններ են։ Ինչպես «Ուվեն», այս վեպն էլ կարելի է կոչել տրագիկոմեդիա։ Գիրքը մանկական չէ, բայց տատիկ-թոռնիկ հարաբերությունները, 7-նամյա գլխավոր հերոսուոհին վեպը դարձնում են նաև մանկական։
Վեպ՝ զարմանալի, անկանխատեսելի կյանքի, ընտանիքի ու ընկերների կարևորության մասին։ Տասնյակ պերսոնաժներ, իրական, արտասովոր խարիզմայով կերպարներ իրենց հուզիչ ու հումորային պատմություններով, որ տեղ են գտել «Տատիկս բարևում է և ասում` կներեք» գրական գործում։
Տարեց ու մի քիչ էլ ցնդած տատիկի ու իր հասակակիցներից շատ տարբերվող թոռնիկի հուզիչ ու զվարճալի պատմությունը կյանքի, մահվան և մյուսներից տարբերվելու մասին է։ Գրքի գլխավոր գործընկերը «Բուկինիստ» ընկերությունն է։
Կարդացեք նաև
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Ֆրեդերիկ Բաքմանի ևս մեկ ջերմ ու բարի պատմություն՝ «Տատիկս բարևում է և ասում` կներեք» գիրքը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ շվեդ ամենահայտնի գրող Ֆրեդրիկ Բաքմանի «Տատիկս բարևում է և ասում՝ կներեք» վեպի շնորհանդեսը (լուսանկարներ)
- Հոգիներ տակնուվրա անող գիրք. Տեղի է ունեցել «Տատիկս բարևում է և ասում՝ կներեք» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ֆրեդրիկ Բաքման
6800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

ULTRAVIOLET. S01E02 / «Իմ ընկեր պոետ Աշոտը» (տեսանյութ)

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)
