Newmag Summer Fest-ին ուղիղ կեսօրին կսկսվի մանկական հագեցած ծրագիրը
Հուլիսի 16-ին ամառային փառատոնին Երևանի ամենականաչապատ, ընդարձակ, հարմարավետ այգում Newmag-ը հատուկ մանուկների համար մշակել է հետաքրքիր ծրագիր: Մինչ ծնողները կմասնակցեն գրքերի շնորհանդեսներին ու պանելային քննարկումներին, երեխաները կարող են վայելել իրենց
Newmag Summer Fest-ի մանկական ծրագրի ընթացքում փոքրիկները կունկնդրեն Արփի Մաղաքյանի «Արևի համբուրած Շուշին» նոր գրքի հետաքրքիր պատմությունները և Նարինե Աբգարյանի «Մանյունյա» շարքի ծիծաղաշարժ դրվագները: Հեքիաթները պատմելու են Լիանա Վանոյանը, Սաթենիկ Հազարյանը, Արփի Մաղաքյանը, Անի Քոչարը և այլոք:
Հեքիաթներից բացի, փոքրիկների ու ծնողների համար Newmag-ն ու «Կանա» հոգեբանական կենտրոնը մշակել են օգտակար ու ուսուցողական ծրագիր: Կենտրոնի մասնագետները խորհուրդներ են տալու՝ արձակուրդին ինչու, ինչ, ինչպես և երբ կարդալ, ինչպես պատրաստել սեպտեմբերի 1-ին ծնողին ու երեխային: Բացի այդ՝ կլինի նաև արագ ընթերցանության գործնական բացօթյա պարապմունք և հիշողության զարգացման ու բարելավման մաստեր-կլասս:
Ուշադրության և հիշողության զարգացմանը զուգահեռ զարգանում է երևակայությունը, ստեղծագործ միտքը, տրամաբանությունը, ինդուկտիվ միտքը: «Կանա» հոգեբանական կենտրոնի դասընթացների շնորհիվ, դրական փոփոխությունն ակնհայտ է դառնում կարճ ժամանակ անց:Ամառային փառատոնի ընթացքումայդ դասընթացներին կարող եք մասնակցել անվճար՝ Երազ այգում, հուլիսի 16-ին, ժամը 12:00-ից սկսած:
Կարդացեք նաև
- Ամռան ամենագրքոտ օրը մոտենում է՝ Newmag ամառային փառատոնի օրն ու վայրն անփոփոխ են (թիզր)
- Ամառային փառատոնի գլխավոր մրցույթը! Լավագույն ընթերցողը կստանա Newmag Reader’s Prize մրցանակը (տեսանյութ)
- Newmag summer fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները» գրքի «Люди и машины» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է (լուսանկարներ)
- Ամառվա ամենագրքային փառատոնի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է(լուսանկարներ)
Կարդա նաև
Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սուպերհաղորդակցվողներ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Արա Զարգարյանի «Ակսել Բակունցի «Մթնաձորը»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է գրականագետ Արա Զարգարյանի Ակսել Բակունցի «Մթնաձոր» աշխատությունը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Չարլզ Դահիգի New York Times-ի բեսթսելլեր գիրքը՝ «Սուպերհաղորդակցվողներ» (թրեյլեր)