FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությու

Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը՝ Պոլիտեխնիկում (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Newmag-ի հրատարակած «Մարդիկ և մեքենաները» գրքի ռուս հեղինակները հայաստանյան այցի ժամանակ հանդիպել են պոլիտեխնիկցիների հետ, պատմել DataArt ընկերության բացառիկ նախագծի ու դրա հիման վրա լույս տեսած գրքի մասին: «Մարդիկ և մեքենաները» գիրքը Հայաստանի առաջին համ

Պոլիտեխնիկցիները լսում են՝ տեխնոլոգիական ժառանգության մասին, որը ստացել են իրենց մասնագիտությունն ընտրած լավագույն պրոֆեսիոնալներից: Newmag հրատարակչությունն ու DATA ART ընկերության Հայաստանի տնօրեն Արսեն Բաղդասարյանը ներկայացնում է Խորհրդային Հայաստանի՝ համակարգչային մեքենաների ու կիբերնետիկայի հայկական բումի մասին. «50-աններին սերը դեպի մաթեմատիական գիտությունը լուրջ է եղել։ Լուրջ նվաճումներ ենք ունեցել։ Ուզեցինք պատմել այդ ամենի մասին։ Իմ ընկերները հրապուրվեցին։ Նախ ստեղծեցինք Էլեկտրոնային տարբերակը, հետո այն վերածեցինք գրքի»։

 

«Մարդիկ և մեքենաները» գրքի երեք հեղինակները հենց DATA ART ընկերության աշխատակիցներ են, որոնք նախ ստեղծեցին վիրտուալ ցուցահանդես, հետո որոշեցին գիրք գրել: Ալեկսեյ Պոմիգալովի խոսքով, ձեռնարկում նաև նախկին աշխատակիցների հարցազրույցները կան. «Որոշեցինք Հայաստանի այթիի ու համակարգիչների մասին նախագիծ սկսել։ Բոլոր գիտական հոդվածներում, նախագծերում Հայաստան անունն էինք տեսնում։ Պարզեցինք, որ դեռ 50-ականներին հզոր կենտրոն է եղել։ Խոսեցինք Մերգելյանի աշխատակիցնեի հետ, լսեցինք արտասովոր պատմություններ»։

 

Հայկական Տեխնոզարգացման պատմությունը՝ մարդկանց ու ժամանակաշրջանի միջոցով են հեղինակները ներկայացնում գրքում: Ապագա ինժեներները հարց ունեն այթի մասնագետներին. Ի վերջո, մարդկանց ու մեքենաների պայքարում, ո՞վ կհաղթի. հարցին պատասխանում է Մարդկային ռեսուրսների գծով տնօրենը. «Մեզ համար կարևորը մարդիկ են։ Ինչ էլ ստեղծվում է, ստեղծում եմ մարդիկ ու մարդկանց համար: Կարծում եմ՝ մարդու կարիքը միշտ էլ լինելու է։ Ես լավատես եմ»։

 

Ազգային պոլիտեխնիկական համալսարանի մյուս հարցը գրքի վերնագիրն է: Ինչու մարդիկ ու մեքենաները: Մասնագետները բացատրում են, սա գիրք է ոչ թե մեքենաների, այլ այդ մեքենաները ստեղծած երկրի ու ինժեներների մասին: Դիպուկ վերնագիրը Newmag հրատարակչության գաղափարն է` ընդգծում է հեղինակներից Ալեկսեյ Պոմիգալովը. «Ի սկզբանե, նախագիծը ռուսերեն էր։ Այն կոչվում էր Հայաստանի մաթեմատիկական մեքենաները։ Մեր բախտը բերեց, որ Newmag հրատարակչության հետ աշխատեցինք։ Հենց նրանք են առաջարկել «Մարդիկ ու մեքենաները»:

                                                                                     

 Ալեքսանդր Անդրեև, գրքի համահեղինակ. «Մեզ հայկական կիբերնետիկայի պատմությունը հետաքրքիր էր նաև կենցաղային մակարդակով, մենք գրքում ներկայացրել ենք նաև ժամանակաշրջանը, մարդկանց կենցաղը, ինչպես էր ապրում Երևանը, ինչ սրճարան էին գնում մարդիկ, ինչ մուլտեր էին նայում երեխաները։ Իսկ վերնագիրը շատ դիպուկ է ներկայացնում գրքի բովանդակությունը»։

 

Newmag-ի և DataArt-ի՝ «Մարդիկ և մեքենաները» գիրքը ԽՍՀՄ ամենատեխնոլոգիական երկրի կիբերպատմությունն է՝ արխիվային փաստաթղթերով, բացառիկ լուսանկարներով, մարդկանց պատմություններով. Հայկական առաջին խոշոր պատվերից՝ M-3 էլեկտրական հաշվիչ մեքենայի արդիականացումից, մինչև «Մարշրուտ 1» տոմսերի վաճառքի համակարգչով ու ամենահայտնի «Նաիրի» հաշվիչ մեքենայի ստեղծման պատմությունը:

Կարդացեք նաև

 

Տարածել