BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լավ հիշողություն ունենալուց բացի, կարևոր է նաև կար

Լավ հիշողություն ունենալուց բացի, կարևոր է նաև կարողանալ մոռանալ․ ահա, թե ինչու

Մոռանալու սովորություն ունեն ոչ միայն երեխաները: Շատ հաճախ մեծերն էլ են դժվարանում հիշել անուններ կամ փաստեր: Պարզվում է, որ մոռանալը օգնում է հիշողությունը մարզել՝ ձևավորելով խորն ըմբռնում: Գերմանացի հոգեբան Հերման Իբինգհաուսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մոռացածը վերհիշելը օգնում է այն երբեք չմոռանալ:


Հիշողությունը թռչնակի նման չէ, որ թռչի ու հեռանա մեր ուղեղից: Այն հիմնավոր մնում է ուղեղում: Ահա, թե ինչու «մոռանալ» կամ «հիշողության կորուստ» տերմինները համարվում են սխալ: Հիշողությունը երբեք չի կորում, պարզապես, ուղեղի ծալքերում թաքնվածը գտնելնէ դժվար լինում: Որոշ դրվագներ ավելի հստակ են տպավորվում, ասենք՝ գույնը, ձայնը, միմիկան կամ իրադարձությունը, որոշները՝ ոչ: Հենց այդ տպավություններն են թույլ տալիս հիշել կամ մոռանալ: «Մոռանալ» նշանակում է «որոնման ձախողում»:


Բացի այդ մենք ինքներս ենք ենթագիտակցաբար հրահանգում մոռանալ որոշ դրվագներ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի մեզ հետ, եթե մենք ամեն վայրկյան հիշենք ամեն ինչ․ թվեր, անուններ, իրադարձություններ, ամեն մի մանրուք:





Կարդացեք նաև․



Սակայն, երբ անհրաժեշտ է մոռացության դարակից հանել որոշ դրվագներ, ապա այն այլևս մոռալ անհնար է: Այստեղ է, որ կարճատև հիշողությունը վերածվում է երկարատև հիշողության:


Ինչպե"ս է ինֆորմացիան «պահպանվում» կամ «ջնջվում» հիշողությունից: Neuron ամսագրում հրատարակված հետազորական հոդվածի հեղինակները պնդում են, որ ուղեղի որոշ բջիջներ, որոնք պատասխանատու են հիշողության համար, օգնում են «խթանել» հիշողության կորուստը:


Իհարկե, մոռանալը կարող է նաև անհարմար իրավիճակներ ստեղծել, վերհիշելու համար էլ ժամանակ է պետք: Մասնագետները վստահեցնում են՝ մոռացության օգուտները շատ ավելի են, քան առաջին հայացքից է թվում: Ուսման կորուստը կարող է լինել սովորելու օգուտ: Դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք մեր ուղեղի բջիջներին:  Նրանք մեզ հաճախ օգնում են մոռանալ անցանկալին: Օգնում են վերհիշել մոռացածն ու ավելի ինքնվստահ զգալ: Օգնում են վերլուծելով հիշել, ուղեղն «աշխատացնել» և ունենալ վերլուծական միտք: Օգնում են հարցերին ստեղծագործաբար մոտենալ՝ ձևովորելով կրիատիվ միտք:


Թերևս, այստեղ տեղին է հիշել Ջասթին Բիբերը «Ներեցեք» երգը, երբ Բիբերը «երկրորդ հնարավորությունն է հայցում»: Գոնե սովորելու և մոռանալուն հարցում նրա խոսքերը ճիշտ են:


QUARTZ

Տարածել