Անդառնալի կորուստ. Բրազիլիայում թանգարանն այրվել է, ոչնչացվել են 200 տարվա աշխատանքները
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է Ազգային թանգարանը: Բրազիլիայի նախկին թագավորական պալատը, որն ավելի ուշ՝ 200 տարի առաջ, Պորտուգալիայի թագավոր Ժուան VI-ը վերածել էր Բրազիլիայի ազգային թանգարանի:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հայտարարել է, որ կորուստները չափազանց մեծ են, դրանք գնահատելու համար:
«Ազգային թանգարանի հավաքածուի կորուստն անդառնալի է Բրազիլիայի համար: 200 տարվա աշխատանք, հետազոտություններ և գիտելիքներ են կորսվել»,- գրել է Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերը Twitter-ում:
Կարդացեք նաև.
- Նրա մանեկենները պատմում են քաղաքի պատմությունները․ Իսպանացի լուսանկարչի օբյեկտիվում պլաստիկ մարդիկ են
- Արքունական գաղտնիքներ․ 11 տարօրինակ փաստ թագավորական ընտանիքի մասին
- Նա քնում էր Տրոցկու հետ, Մուսոլինին ձեռք էր գցում նրան, Հիտլերը` հրապուրված էր. Կլեր Շերիդան
Ռիո դե Ժանեյրոյում գտնվող թանգարանում 20 մլն նմուշ կար, այդ թվում անտրոպոլոգիայի, հնագիտության, ազգագրության, երկրաբանության ոլորտներից: Ներկայացված էր նաև Հին Եգիպտոսի ցուցադրությունը՝ մումիաներով և սարկոֆագներով, որը կայսր Պեդրու Առաջինի հավաքածուն էր, Հին Հունաստանի և Հռոմի ժամանակաշրջանի նմուշների հավաքածուն, ինկերի մշակույթը:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում