Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Հայաստանում արտաքին քաղաքականության գ

[InterPress] Հայաստանում արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդականն ունի պարտքեր

Հուլիսին պաշտոն ստանալով՝ նա պարբերաբար հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, Փաշինյանի հետ Մոսկվա է մեկնել և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մասնակցած պատվիրակության կազմում է եղել: Դա սեպտեմբերի սկզբին էր:
Միաժամանակ Միացյալ Նահանգներում նա դատական քաշքշուքի մեջ էր չվճարված պարտքերի գործով: Նա ունի երկքաղաքացիություն՝ ԱՄՆ–ի և Հայաստանի: Ըստ Eurasianet-ի ուսումնասիրած հանրային փաստաթղթերի, վերջին երեք տարում Գասպարյանի դեմ երեք դատական գործ է հարուցվել չվճարված 25,000 դոլար պարտքի համար: Երկու գործերը փակված են, բայց երրորդը դեռ ընթանում է: Դա հոկտեմբերի 1-ին Ֆլորիդայի դատարանում նրա դեմ քննվող գործն է: Ամենավերջինը:
Թեև ֆինանսական դժվարությունները սովորական են, թվերն էլ այս գործում մեծ չեն, սակայն հարցերն անխուսափելի են: Հատկապես՝ Գասպարյանի խոցելիության և չեզոքության մասին: Շատ երկրներում պարտքերը պաշտոնանկությունների պատճառ են դառնում նույնիսկ ցածր պաշտոններ զբաղեցնողների համար: Միացյալ Նահանգներում նման ֆինանսական պատմությունը «կարմիր քարտ» է՝ ասում է Էնդի Ռայթը, որը Սպիտակ տանն Օբամայի նախագահության տարիներին աշխատել է խորհրդական:
Իհարկե, Հայաստանն այլ ավանդույթներ ունի, բայց Փաշինյանը Գասպարյանին իրեն խորհրդական է ընտրել և Հայաստանն ունի արտաքին քաղաքական սխալներ: Սա կարող է նյութ դառնալ քննադատների համար, որոնք ասում են` նոր լիդերի թիմը խնդրահարույց է:
2015-ին, երբ դատարանը քննում էր կրեդիտ քարտերի չվճարված պարտքերի գործով American Express-ի հայցն ընդդեմ Գասպարյանի, հրապարակվեց մի նամակ, որում Գասպարյանը գրել էր՝ «ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում է»:



Կարդացեք նաև.



2016-ին Գասպարյանը մեկնել էր Հայաստան` վաճառելու սեփականության մի մասը, վերադարձնելու ընկերոջ պարտքը՝ 10.000 դոլար: Դատարանին ներկայացված էլեկտրոնային նամակներում նա փորձում է ընկերոջը՝ Գրեգ Քահվաջյանին բացատրել իր դժվար իրավիճակը: Գասպարյանը Քահվաջյանի պարտքը պետք է վերադարձներ 2014-ին: Պատասխան նամակում նկատվում է, որ Քահվաջյանը կորցնում էր համբերությունը` գրելով. «Վերադարձրու ինձ իմ փողերը: Արդեն բավական է»:
Գասպարյանը Eurasianet-ին ասել է, որ դատական գործերի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի:
«Դա քաղաքացիական հայց է, և ոչինչ չի փոխվի, եթե դուք գրեք այդ մասին, որովհետև դա ոչ ոքի չի հետաքրքրում: Սա խիստ անձնական հարց է», – ասել է Գասպարյանը` հավելելով, որ չի մասնակցելու դատական հաջորդ լսումներին, քանի որ «այդ հարցերի կարգավորում են իր փաստաբանները»: Դատարանի արձանագրություններում, սակայն, նշված է, որ Գասպարյանին ներկայացնում է ինքը` Գասպարյանը:
Փաշինյանից պաշտոն ստանալուց առաջ 52-ամյա Գասպարյանը Հայաստանում հայտնի չէր, քանի որ վերջին 20 տարիներն անցկացրել էր Ռուսաստանում և ԱՄՆ–ում: 1990-ականներին նա պաշտոններ էր զբաղեցրել արտաքին գործերի նախարարությունում, այդ թվում՝ 1996-98-ին եղել էր ԱԳՆ խոսնակը:

Շարունակությունը՝ InterPress.am-ում




Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել