BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երազի» գրքերը՝ Մանկական գրքի փառատոնին. օր 1-ին՝

«Երազի» գրքերը՝ Մանկական գրքի փառատոնին. օր 1-ին՝ «Վտվտիկի օրագիրը» (լուսանկարներ)

newmag-y-n

Արդեն 2-րդ անգամ «Զանգակ» գրատունն անցկացնում է Մանկական գրքի փառատոնը, ու այս տարի ևս Newmag-ը միանում է գրքի տոնին։ Այս տարի հրատարակչությունը փառատոնին մասնակցում է մանկական գրքերով ու բոլոր օրերին կլինի շնորհանդես։ Առաջին օրը ներկայացրեցինք «Վտվտիկի

Մանկական գրքի փառատոնին Newmag-ի տաղավարի շուրջ անընդհատ իրարանցում է՝ հինգ տարի անց գրքի տոներին արդեն ներկայացնում ենք գրքեր նաև երեխաների համար։ «Երազի» գրքերն ունեն նաև իրենց նոթատետրերը, փազլերը, «Ներկիր ինքդ» ու բոլոր այն անակնկալները, որոնք կուրախացնեն ընթերցասեր երեխաներին։

 

Փառատոնի առաջին օրը ընթերցողները ծանոթացան «Վտվտիկի օրագրին»։ 2010-ից մինչև 2016-ը ներառյալ գործն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։ 9-12 տարեկանների համար նախատեսված պատկերազարդ վիպակի հերոսը Գրեգ Հեֆլին է: 

 

Գրեգի արկածներն ու զվարճալի պատմությունները փոքրիկ ընթերցողերին ներկայացրեց Անի Քոչարը որդու՝ Դավիթի հետ։ 

 

Շնորհանդեսն անցավ ինտերակտիվ քննարկումներով։ Արդյոք հայ երեխաները ևս անցնում են այն բոլոր անսովոր պատմությունների, հասակակիցների կողմից անդադար բուլինգների միջոցով, ինչ գրքի հերոսը, արդյոք հայ և ամերիկացի դպրոցականների առօրյան նույնն է։ Լսարանն ակտիվ պատասխանում է հարցերին, մասնակցում քննարկմանն ու ի վերջո ներկաները համոզվում են՝ իրենք էլ Գրեգի պես դպրոցում ունեն ուրախ ու տխուր րոպեներ, երբեմն մոտիվացված են, երբմեն առանց տրամադրության գնում են ուսումնական հաստատություն։

   

 

Ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում հայտնվող դպրոցականներին Անի Քոչարը խորհուրդ է տալիս իր որդուն ու ներկաներին գրել իրենց օրագիրը, ինչպես դա անում է Գրեգը՝ արդեն երկու տասնյակ հատորում, որոնք ընթերցել է արդեն 280 միլիոն մարդ։

Կարդացեք նաև

Տարածել