Ֆուտբոլային ակումբներ ու բարձր տրանսֆերներ. Նեյմարի կարիերան
Հայտնի բրազիլացի ֆուտբոլիստը ծնվել է վաճառականների ընտանիքում: Նեյմարն իր ֆուտբոլային կարիերան սկսում է բավականին երիտասարդ տարիքից: 1999 թվականին նա ընդունվում է «Սանթոս» ակումբի ակադեմիա: Դեռ երիտասարդ տարիքից Նեյմարը հանդիպումներ էր անցկացնում առաջին թիմի հետ: Նեյմարով հետաքրքրված էին Եվրոպական մի քանի ակումբներ, որոնցից էին «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդը», «Արսենալը», «Բարսելոնան», «Չելսին» և «Միլանը»:
Ընտանիքի հետ Սան Պաուլո տեղափոխվելուց հետո Նեյմարն ընդունվում է տեղի ակադեմիան: Նրան կնքում են «Նոր Ռոբինիո» մականունով: Մասնագետներին ցնցում է նրա խաղն ու նրանք հավատում էին Նեյմարի` ֆուտբոլային աստղ դառնալուն:
12 տարեկանում Նեյմարը տեղափոխվում է «Ռեալ Մադրիդ»-ի ակադեմիա, բայց կարճ ժամանակ անց վերադառնում է Բրազիլիա, որտեղ էլ արդեն հանդես էր գալու «Սանթոսի» ակադեմիայում:
Կրկին փայլուն խաղ. Սանթոսում ևս Նեյմարը բոլորին զարմացնում է իր հիանալի խաղով: «Սանթոսի» ղեկավարությունը 1 միլիոն ռեալ է առաջարկում Նեյմարի ընտանիքին, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա մնալ ակումբի ակադեմիայում:
Կարդացեք նաև.
- Սկանդալային տղայի նոր սագան. Նեյմարը մնո՞ւմ է ՊՍԺ-ում, գնում Ռեա՞լ, թե՞ Բարսա
- Տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Նեյմար» գրքի շնորհանդեսը
- Սպորտային բեսթսելլեր. newmag-ը հրատարակել է «Նեյմար» գիրքը
2013 թվականի մայիսին իսպանական «Բարսելոնա» ակումբը պաշտոնապես հայտարարում է Նեյմարի` իրենց ակումբում խաղալու մասին: Ակումբը Նեյմարի համար վճարում է 50 միլիոն եվրո, իսկ տարեկան` 7 միլիոն եվրո: Հայտարարվում է, որ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Նեյմարի տրանսֆերը «Բարսելոնա»-ի պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերն էր` Զլատան Իբրահիմովիչից հետո:
56.500 հանդիսական. հունիսի 13-ին Նեյմարը ներկայացավ Կամպ Նոու մարզադաշտում: Այդ օրը հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» Նեյմարի համար վճարել է 57 միլիոն եվրո. նրա հրաժարագինը կազմեց 190 միլիոն եվրո:
2017 թվականի օգոստոսին հայտարարվում է, որ հարձակվողը տեղափոխվում է «Պարի Սեն-Ժերմեն»: Տեղափոխությունից մի քանի ժամ առաջ էլ հայտարարվել էր, որ տրանսֆերը կարող է չեղարկվել ֆեյր-փլեյի ֆինանսական սահմանափակումնրի պատճառով: Հայտարարությունը նաև այն մասին էր, որ Լա Լիգան արգելափակել է գումնարների փոխանցումը փարիզյան ակումբից կատալոնացիներին: Սակայն իրավաբանների շնորհիվ տրանսֆերը կայանում է:
Ավելի ուշ հայտնի է դառնում, որ իրականում բրազիլացի ֆուտբոլիստը «Բարսելոնայից» ինքնուրույն գնել է իր տրանսֆերը` 222 միլիոն եվրո: Խաղացողի տեղափոխման պաշտանական հայտարարությունից հետո բազմաթիվ ֆուտբոլային մարզիչներ կասկածում են ֆինանսական ֆեյր-փլեյ, ենթադրելով, որ այն ավելի շատ ունի երաշխավորական, քան արգելված բնույթ:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Հոգնած, մոլորված չքնած մայրիկների համար գիրք-դեղատոմս Աստղիկ Նադիրյանից (տեսանյութ)
Տեղի ունեցավ Աստղիկ Նադիրյանի «Նանի՛կ արա, ի՛մ բալիկ» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)