ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

ՏՏ–ն ունի՞ Հայաստանում ապագա. SputnikԱրմենիայի անդ

ՏՏ–ն ունի՞ Հայաստանում ապագա. SputnikԱրմենիայի անդրադարձը՝ Newmag-ի հրատարակած «Մարդիկ և մեքենաները» գրքին

newmag-y-n

«Մարդիկ և մեքենաները» գիրքը պատմում է, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ինստիտուտներ, ու ինչպես մշակույթի փոփոխությունը երաշխավորեց գիտությանգրքին: 1950-ականներին հայ մաթեմատիկոսների, նրանց տեխնոլոգիական առաջընթացի, ինչպես նաև ամենակարև

«Մարդիկ և մեքենաները»․ այսպես է կոչվում երեք ոգևորված պետերբուրգցիների գրած գիրքը։ Այն պատմում է Հայաստանում կիբեռնետիկայի պատմությունը։ Նախագիծը DataArt ընկերության գաղափարն է, այն զբաղվում է ծրագրային ապահովման աութսորսինգով, մասնագիտանում է ինտերնետ-լրատվականների, Internet of Things տեխնոլոգիաների, կորպորատիվ տվյալների բազաների և արդյունաբերական ավտոմատացման գործիքների ոլորտներում` ներառյալ հաճախորդների մենեջմենթի և բովանդակության մենեջմենթի համակարգերը։

Հայաստանում DataArt ընկերության հիմնադիր և տնօրեն Արսեն Բաղդասարյանը Sputnik Արմենիային ծանոթացրեց գրքի հեղինակների՝ IT Museum DataArt թանգարանային նախագծի համադրող Ալեքսեյ Պոմիգալովի, նախագծի խմբագիր Ալեքսանդր Անդրեևի և ներքին մարքեթինգային դիզայն–ստուդիայի արտ-տնօրեն Իլյա Կորոբովի հետ: Մի պատմաբան, մի արևելագետ, մի լրագրող և, իհարկե, մի «այթիշնիկ» հետևել են, թե ինչպես է ամեն ինչ սկսվել. «Մենք, իհարկե, գիրքը չենք վերապատմի՝ այն կարելի է անձամբ կարդալ, բայց արժե նախագծի հեղինակների հետ հիշել փառավոր ճանապարհի կարևոր փուլերը» ։

Իսկ պատմությունն այսպիսին է․ 1950-ականների ամենասկզբում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը հավանություն տվեցին էլեկտրոնիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի՝ երկրի համար նոր գիտատեխնիկական ուղղությանը․ թիրախում ուսումնասիրությունների արդյունքների ներդրումն էր ժողովրդական տնտեսության մեջ։ 1956 թվականին Երևանում ակադեմիկոս Վ.Համբարձումյանի, Ա. Շահինյանի և Ա. Իոսիֆյանի նախաձեռնությամբ Ավտոմատացման միջոցների և սարքաշինության մինիստրության կառուցվածքում ստեղծվեց մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը, որի ղեկավար դարձավ լեգենդար մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը։

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցավ ինստիտուտի կառուցվածքային ձևավորումը. հայտնվեցին ապարատային ծրագրային մասի մշակման համար պատասխանատու ստորաբաժանումներ, փորձարարական արտադրություն:Ալեքսանդր Անդրեևը կարծում է, որ գիտնականները հաճախ հրաժարվում էին արդեն գոյություն ունեցող արևմտյան տարբերակների կրկնօրինակումից․ այդպես եղավ «Նաիրի» ԷՀՄ-ի դեպքում, երբ գիտնականները հայտարարեցին, որ սեփական հեռանկարային գաղափարն ունեն, և այն շատ ավելի հետաքրքիր է։ Միութենական գերատեսչությունում համաձայնեցին։ Իրականում խորհրդային մենեջմենթի ծանրաշարժությունն ու գիտահետազոտական հաստատությունների աշխատանքի սկզբունքը երևի գլխավոր դեր խաղացին արևմտյան կիբեռնետիկայից հետ մնալու գործում։

Մի քանի հարյուր մարդկանցից բաղկացած կոլեկտիվում հազիվ տասն էին իրականում աշխատում, նրանք էլ իրենց ուսերին էին կրում ինստիտուտի հանձնարարությունների ամբողջ բեռը։ Այդպիսի մարդիկ, ինչպես հեռավոր նավարկության նավապետներ, կարող էին կես տարի չտեսնել իրենց ընտանիքներին․ գործուղումներ, փորձարկումներ, ինչ ասես․․․ միաժամանակ նրանք կարող էին սովորական կրտսեր գիտաշխատողներ լինել, երբեմն էլ՝ ասիստենտներ ու լաբորանտներ։ Սկզբունքորեն նոր տեխնիկական լուծումները, ինժեներական պրակտիկայում առաջացող խնդիրների լուծմանն ուղղված զարգացած ծրագրային ապահովումը թույլ տվեցին ձևավորել փոքր «Նաիրի» ԷՀՄ-ների ընտանիքի բազային ճարտարապետությունը, որոնք արտոնագրվեցին մի շարք երկրներում:

 

«Նաիրին» դարձավ ԽՍՀՄ-ում ամենատարածված փոքր ԷՀՄ-ներից մեկը, լայն կիրառություն գտավ երկրի ԳՀԻ-ներում, արդյունաբերության մեջ և բուհերում։ Այս ԷՀՄ-ների ստեղծողը Հովսեփյանն էր, նա հայտնվեց այն բաժնում, որին հանձնարարված էր ԽՍՀՄ-ում առաջին լիովին կիսահաղորդիչային «Հրազդան» ԷՀՄ-ի մշակումը։ Մինչդեռ Հովսեփյանի համար ի սկզբանե պարզ էր, որ այն չի սահմանափակվելու այդ խեղճուկրակ գործառույթներով, և նա որոշեց օգտագործել կառավարման բազմածրագրային սկզբունքը։ Ամենայն հավանականությամբ, հենց տեղեկատվության և արտասահմանյան նմանատիպ մշակումների հասանելիության պակասը որոշակի դրական դեր խաղաց՝ ստիպելով «Նաիրիի» ստեղծողներին գնալ չտրորված ճանապարհով, երևակայել ու ստեղծագործել։

Այդպես էր նաև այլ տեղերում, այլ նախագծերի դեպքում։ Ընդ որում` ինչպես ասում են իրազեկ մարդիկ DataArt-ից, այդպիսի վարպետները քիչ չէին, և Հովսեփյանը շատերից մեկն էր։ Այդպիսի վարպետները մասամբ նույնպես խորհրդային իրականության պարտադրված ծնունդն էին․ շատ բան չկար, իսկ ինչը կար, պետք էր նորոգել։ Այդպես էլ հայտնվեցին «ինքնարար»–ները, որոնք ի վիճակի էին նորոգել ամեն ինչ՝ լամպային հեռուստացույցից մինչև «Նաիրի» ԷՀՄ։ Իսկ նրանցից հատկապես տաղանդավորները կարողանում էին ոչ միայն նորոգել, այլև իրենցը ստեղծել՝ նախագծերը երբեմն հանճարեղության սահմանին էին մոտենում։ Հետո Խորհրդային Միությունը քանդվեց, վերացան ՏՏ մշակումները սնող պատվերները, կտրվեցին հարակից ոլորտների միջև կապերը, և առհասարակ քաոս սկսվեց։

Թվում էր, հատկապես Հայաստանի առաջին նախագահի կառավարման տխրահռչակ տարիներից հետո, որ այս «խելացի» ոլորտը ևս մահվան է դատապարտված, ընդ որում՝ բավականին արագ մահվան։ Հարցին, թե իրենց պատրաստած մասնագետների քանի տոկոսն է Սիլիկոնային հովիտ կամ այլ բարձր վարձատրվող տեղ մեկնում, Արսեն Բաղդասարյանը պատասխանում է, որ դա կարևոր չէ և  հիշեցնում է հայտնի ճշմարտությունը. «Ենթադրենք՝ կեսը հեռանում են, բայց չէ՞ որ մյուս կեսը մնում է»։ Իսկ հայոց հողում (և ոչ միայն հայոց, ի դեպ) տաղանդները դեռ չեն վերջացել։ Առավել ևս, որ լավ ՏՏ-մասնագետներին այսօր ձեռքից ձեռք են խլում, և նրանք անգամ միջազգային մասշտաբներով բավականին լավ են վաստակում։

Այնպես որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ապագա ունի։ ԽՍՀՄ-ում կիբեռնետիկայի նկատմամբ անվստահության կարճատև շրջանը գործնական ազդեցություն չունեցավ մշակումների վրա, առավել ևս, որ նոր ոլորտով հետաքրքրվեցին փայլուն գլուխները: Իսկ Հայաստանին վիճակված էր դառնալ խորհրդային նոր տեխնոլոգիաների հենասյուներից մեկը։ Նրանք, ովքեր սիրում են հղում անել գիտությունը համակարգող խորհրդային նոմենկլատուրայի քարացածությանը, սիրում են որպես փաստարկ օրինակ բերել կիբեռնետիկան և գենետիկան, որոնք ժամանակին «բուժուական կեղծ գիտություններ» էին անվանում։

Պատմական մանրամասների մեջ չմտնելով (խոսքն այդ մասին չի լինելու), նշենք, որ, օրինակ, նույն հաշվողական մեքենաների թեմայով 1947 թվականին հրապարակվեց Կոմունիստական կուսակցության Կենտկոմի որոշումը, որում կիբեռնետիկան հայտարարվում էր իմպերիալիզմի «չարամիտ» հնարանքներից մեկը։ Այդ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, ոչ ոք չնկատեց, և դա էր ամբողջ «հալածանքը», չհաշված երկու-երեք ակադեմիկոսների ոչ պաշտոնական արտահայտությունները, որոնք կարծում էին, ի թիվս այլ բաների, որ մեքենան չի կարող տրամաբանական գործողություններ կատարել։

Այդպիսի ակադեմիկոսները համարում էին, որ հաշվիչ մեքենաները սպառնալիք են իրենց համար։ Շուտով իսկական գիտնականները իշխանությանը բացատրեցին, որ բարդ հաշվարկները, որոնք մասնագետների կոլեկտիվը կիրականացնի մեկ տարում (ընդ որում՝ շարունակում է գոյություն ունենալ սովորական մարդկային սխալի հավանականությունը), մեքենան «կչրթի» 10 ժամում (այն ժամանակների թվերով)։ Լավրենտի Բերիան իսկույն հասկացավ դա և կանաչ լույս տվեց նոր ուղղությանը, մինչդեռ ավելի ուշ ընկեր Խրուշչովը Բերիային ներկայացրեց որպես քարանձավային խավարամիտ և հրեշ։

ԽՍՀՄ-ում կիբեռնետիկայի առաջին մշակումները սկսվեցին պատերազմից անմիջապես հետո, իսկ 1950-ականների ամենասկզբին դրանց միացան հայ մաթեմատիկոսներն ու ինժեներները։ Ընդ որում` բավականին անսպասելի կերպով, ոլորտի կայացման և առաջին մշակումների համար մեծ դեր խաղացին հայրենադարձված հայերը․ նրանք տարբեր կապիտալիստական երկրներից էին եկել, և նրանց կա՛մ առհասարակ մոտ չէին թողնում գաղտնի մշակումներին, կա՛մ մոտ էին թողնում խիստ չափավոր, այն էլ՝ ոչ ամենասարսափելի գաղտնիքներին։

Կարդացեք նաև

 

Տարածել