17 բարի գործ, որ կարելի է անել հենց այսօր. ո՞րն է ձեր վերջին բարի արարքը
Բարությունը թուլություն չէ, և մեկը մյուսի հետ շթոփել պետք չէ: Ընդհակառակը, անշահախնդրորեն բարի գործ կարող են անել միայն ուժեղ մարդիկ: Մի կասկածեք, այսօրվա լավությունը անսպասելի, բումերանգի նման մի օր կվերադառնա:
- Մի չարախոսեք և մի բողոքեք
Դուք բացասական էներգիա եք փոխանցում շրջապատին և առաջին հերթին ինքներդ ձեզ: Մարդկանց մասին մտածեք և ասեք միայն լավը:
- Կատարեք փոքրիկ բարեգործություն
Դասավորեք պահարանը, հրաժարվեք հին և փոքր հագուստներից, կոշիկներից, որոնք այլևս երբեք չեք կրելու: Նվիրեք դրանք մանկատներին կամ նրանց, ովքեր կարիքը ունեն: Ձեզ համար անպետք այդ իրերը կարող են երջանկացնել մեկ ուրիշին:
- Սուպերմարկետում զիջեք հերթը
Մեծ զամբյուղով եք, իսկ հետևում կանգնած է մեկը՝ ընդամենը մեկ շիշ ջրով, ինչո՞ւ չզիջել: Նա ոչ միայն կզարմանա, նաև շատ շնորհակալ կլինի:
- Դուրս գալուց պահեք դուռը
Թվում է՝ պարզապես քաղաքավարություն է, բայց շատերը մոռանում են այդ փոքրիկ մանրուքի մասին: Ձեր հետևից եկողը կգնահատի, որ չնայած շտապում էիք, բայց մի պահ կանգնեցիք և նրա համար պահեցիք դուռը:
Օգտակար թեմաներով կարդացեք նաև․
- Ինչպե՞ս գերազանց գրել դիպլոմային աշխատանք․ ահա 6 խորհուրդ
- Ինչպե՞ս է մեր գործը փոխում մեզ. յուրաքանչյուր քայլ ազդում է անհատականության վրա
- Հարստանալու համար ազատ ժամանակը ճիշտ օգտագործեք. ահա 5 խորհուրդ
- Անսպասելի նվեր ուղարկեք
Մի սպասեք տոնի ընկերոջը նվեր անելու համար: Հենց այսօր էլ կարող եք անակնկալ մատուցել ուրիշ քաղաքում ապրող ձեր մտերիմին: Դա կարող է լինել գիրք, հուշանվեր կամ պարզապես բացիկ: Նվեր ստանալը միշտ հաճելի է: Իդեպ, նվիրելը ևս: J
- Աշխատավայր համեղ բան բերեք
Ինչո՞ւ գործընկերներին առավոտյան համեղ որևէ բանով չուրախացնել: Օրինակ, մի մեծ ձմերուկ գնեք, կտրեք այն և հյուրասիրեք բոլորին: Աշխատավայրում մթնոլորտն ու տրամադրությունը կփոխվի:
- Օգնեք ճանաարհին մնացած վարորդին
Փորձառու վարորդ եք, ճանապարհին տեսնում եք վթարային լույսերը միացրած մեքենա, որը օգնություն է խնդրում: Կանգնեք և առաջարկեք ձեր աջակցությունը:
- Թողեք դրական մեկնաբանություն
Դրական մեկնաբանություն թողեք այն ծառայություններին, որոնցից օգտվում և հավանում եք: Դա շատ ժամանակ չի խլի, փոխարենը տվյալ սրահը կամ սրճարանը կունենա նոր հաճախորդներ, իսկ հաջորդ այցին ձեզ կդիմավորեն շնորհակալ ժպիտով: Ընկերներն էլ շնորհակալություն կհայտնեն երաշխավորելու համար:
- Արյուն հանձնեք
Մեկ անգամ արյուն հանձնելով, կփրկեք մեկ կյանք:
- Ժամանակ անցկացրեք ծերանոցում
Ծերանոցում մեծահասակներ են, ում թողել են մտերիմները, նրանք չունեն հարազատներ՝ միայնակ են: Նրանց հետ անցկացրած ժամանակը՝ զրույցը կամ նարդին շատ երկար կհիշեն: Ձեր այցը իսկական իրադարձություն կլինի միապաղապ օրերի շարքում:
Հեղինակի հոդվածներից կարդացեք․
- Ի՞նչ կպատահի, երբ iPhone-ն ամբողջ գիշեր լիցքավորեք. հակագիտական միֆի պատասխանը
- Ինչպե՞ս ավելացնել տեսանյութերի դիտողակությունը. «վիրուսային» վիդեոների հաջողության 3 գաղտնիք
- Միացիր համաշխարհային կարաոկե փարթիին Sing Karaoke-ում
- Զիջեք տեղը հասարակական տրանստոպում
Խոսքը միայն մեծահասկաներին զիջելու մասին չէ: Զիջեք նաև, երբ նկատում եք, որ դիմացինը դժվարանում է կանգնել՝ հոգնած է կամ վատառողջ:
- Բարձրացրեք այն, ինչ գցել է դիմացինը
Ձեր դիմացից քայլողը պատահմամբ գցեց ձեռնոցը կամ այլ իր, անպայման տեղեկացրեք նրան այդ մասին: Եթե մոտ եք, ինքներդ վերցրեք և տվեք նրան:
- Կիսվեք գիտելիքներով
Կիսվեք այն գործիքներով, որոնց գերազանց տիրապետում եք: Օրինակ, որևէ մեկին սովորեցրեք օգտվել Dropbox ծառայությունից կամ մի քանի աշխատանքային խորամանկություններ ցույց տվեք Photoshop-ում: Դա իսկապես կերջանկացնի նրան:
- Առաջարկեք զբոսաշրջիկներին նկարել նրանց
Երբ փողոցում տեսնում եք զբոսաշրջիկների, որոնք չարչարվում են հաջող լուսանկար ունենալու համար, առաջարկեք օգնություն: Միայն սելֆիով տեսարժան համայնապատկերը չես կարող փոխանցել:
- Սննդի մնացորդները թողեք բակի շներին
Երեկոյան համեղ ընթրիքի մնացորդները առանձնացրեք և թողեք բակի շներին: Նրանք մեկ օր սոված չեն մնա:
- Կիսվեք զեղչերով
Ունեք ավելորդ կտրոն, որը դժվար թե օգտագործեք, նվիրեք նրան, ով այն կօգտագործի: Միևնույնն է, ժամկետն անցնելուց հետո այն այլևս պիտանի չէ:
- Շնորհակալ եղեք
Մի մոռացեք շնորհակալություն հայտնել: Դա կոգևորի դիմացինին և կմոտիվացնի ավելի մեծ գործերի:
Սրանք բարության դրսեւորման փոքրիկ օրինակներ էին: Իրականում իրավիճակներն ու հնարավորույթունները անհամեմատ ավելի շատ են: Օգտագործեք ամեն պահը որևէ լավ բան անելու համար: Շարունակեք ցանկն ինքնուրույն, բայց արդեն գործնական կիրառությամբ։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)