Գործնական ու մոտիվացիոն 8 միտք՝ «Ի գործ» գրքից
Լասլո Բոկն իր հայտնի գրքում բացել է ընկերության հաջողության ու մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականության գրեթե բոլոր գաղտնիքները, ներկայացրել է ՏՏ գիգանտի ներքին խոհանոցը։ «Ի գործ. Ովքեր և ինչպես են աշխատում Google-ում․ գործելու և առաջնորդելու նորմ
1. Արդիականացրեք կազմակերպությունը. Որպես թիմի ղեկավար պետք է պատրաստ լինեք անձամբ գործել՝ հիմնվելով արդյունքի վրա և անհրաժեշտության դեպքում փոխեք ձեր սեփական վարքագիծը:
2. Հավաքեք տվյալներ. Կառավարիչներին խմբավորեք ըստ աշխատանքի արդյունավետության և աշխատակիցների հարցման արդյունքի: Եթե թիմը կամ կազմակերպությունը փոքր է, պարզապես հարցրեք մարդկանց, թե ինչն են գնահատում լավ ղեկավարների մեջ:
3. Lավագույններ ըպետք է սովորեցնեն մյուսներին. «Լավագույնաշխատակից» մրցանակի հաղթողին խնդրեք վերապատրաստել մյուսներին՝ որպես մրցանակը շահելու պայման:
4. Գնահատեք լավագույն աշխատակցին՝ ըստ աշխատավարձի. Ձեր լավագույն աշխատակցին, քանի՞ հոգու հետ կփոխեիք: Եթե այդ թիվը հինգից ավելի է, հավանաբար, ձեր լավագույն աշխատակցին քիչ եք վճարում: Իսկ եթե այդ թիվը տասից էլ մեծ է, հաստատ, նրան թերի եք վճարում:
5. Աշխատավարձերը պետք է տարբեր լինեն Google-ում. նույն աշխատանքը կատարող երկու մարդկանց ազդեցությունն ու ստացած աշխատավարձն իրարից հարյուր անգամ տարբեր է։ Մեկը ստացել է 10.000 դոլար պարգևավճար, իսկ նույն ոլորտի մեկ այլ աշխատող՝ 1.000.000 դոլար:
6. Պարգևատրումներ աշխատակիցների միջև. Google-ում ամեն աշխատակից կարող է իր գործընկերոջը տալ 175 դոլար դրամական պարգև՝ առանց ղեկավարությանն ասելու: Շատ կազմակերպություններում սա կդիտարկվի որպես խելագարություն: Արդյո՞ք աշխատակիցներն իրար մեջ պարգևներ կփոխանակեն, չե՞ն չարաշահի համակարգը՝ հազարավոր դոլարների հավելյալ եկամուտ ստանալու համար: Ոչ, նման բան չի եղել:
7. Պարզ վարժություն գիտակցականության հասնելու. «Գիտակցականությունը ներկա պահին մտքի կենտրոնացումն է, առանց դատողություն անելու»: Դրա համար հանգիստ նստեք և երկու րոպե կենտրոնացեք ձեր շնչառության վրա: Այն բարելավում է ճանաչողական գործառույթը և հեշտացնում որոշումների կայացումը:
8. Կողմնորոշվեք ու գնահատեք Google-ը ծուղակ չէ, որտեղ մենք մարդկանց խաբեությամբ ստիպում ենք գիշեր-ցերեկ աշխատել: Մեր ի՞նչ գործն է, թե մարդիկ որտեղ և քանի ժամ են աշխատում։ Կարևորը նրանց արդյունավետությունն ու համախմբվածությունն է: Մարդիկ պետք է գան ու գնան, երբ ուզում են:
Կարդացեք նաև
- Newmag-ը հայերեն է հրատարակել SMART մատենաշարի 3-րդ գիրքը՝ Լասլո Բոկի «Ի գործը» (թրեյլեր)
- Երկու իրադարձություն մեկ օրում՝ Newmag-ը ներկայացրել է նոր գիրք ու նոր Corner (լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Լասլո Բոկի «Ի գործ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ինչպես Google-ը հերթական ընկերությունից վերածվեց որոնողական հսկայի՝ գիրք HR մասնագետների համար ու նրանց մասին (տեսանյութ)