FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

#55 Հենքոքի վայրէջքը Երևանում. Առանց քարահունջի ու

#55 Հենքոքի վայրէջքը Երևանում. Առանց քարահունջի ու ռեստորանի

newmag/ շապիկ  #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է
newmag / շապիկ #59 Ցեղասպանության տպագիր վկաները
newmag / շապիկ #58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի



- Կարո՞ղ ենք փաստել, որ նա սիրեց հայ հանդիսատեսին:
- Այո՛: Ե՛վ նա, և՛ նրա հետ եկած երաժիշտները շատ սիրեցին հայ հանդիսատեսին: Ապշած էին մեր ունկնդրի ընդունելությունից: Նրանք եկել էին մի երկիր, որի մասին գաղափար չունեին: Նրանց հայ ջազմենների ձայնասկավառակները նվիրեցինք: Ինչպես ասում են, մարդավարի, հայավարի ճանապարհեցինք:
- Ճի՞շտ է, որ համաշխարհային աստղերը, մինչև չեն հասնում պատկառելի տարիքի, Հայաստան չեն հրավիրվում: Այդ մասին ասաց նաև հենց Հենքոքը համերգի ժամանակ:
- Այո՛, Հենքոքն ասաց. «Ո՜ւր էր՝ հիսուն տարի առաջ այս համերգը տայի»:
- Դահլիճից մեկն էլ արձագանքեց, որ Հենքոքը միշտ երիտասարդ է…
- Դե՛, փոքր չէ, 74 տարեկան է, բայց էներգիան տեղն է: Ես հասկացա, թե ինչու են բոլոր քաղաքներում նրանք այդ ռեժիմով համերգ տալիս: Այստեղից նրանք միանգամից Իտալիա գնացին, հետո Լյուքսեմբուրգ պետք է գնային: Ամբողջ աշխարհով համերգներ են տալիս: Երևանից էլ, կարծում եմ, շատ գոհ գնացին:
- Հայերեն բառեր հասցրե՞լ էր սովորել:
- Օդանավակայանում հենց հանդիպեցինք, ասաց՝ ձմերուկ: Հարցրեցի՝ ո՞վ է սովորեցրել: Պատասխանեց. «Լոս Անջելեսի հայ ընկերներս, որոնք ասացին, որ հենց իջնես օդանավից, այդ բա՛ռն ասա»: Ես էլ ասացի, որ ես և մեր մյուս ջազմենները նվագում ենք «Մարդ-ձմերուկ» ստեղծագործությունը: Պարզվեց՝ ինքն էլ է նվագում:

Տարածել