ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա ազնավուրյան

Newmag Winter Fest2023-ին տեղի կունենա ազնավուրյան 5-րդ երգի և տեսահոլովակի պրեմիերան (թիզեր)

newmag-y-n

Փետրվարի 18-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա Newmag-ի ձմեռային 2-րդ փառատոնը։ Միաժամանակ երեք լոկացիաներում տեղի կունենան գրքի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, հուշագրերի ստորագրություն, գրքի վաճառք ու ամենակարևորը գրքատոնի վերջին ակորդները կ

Այս անգամ հայերեն է թարգմանվել Շառլ Ազնավուրի «Վենետիկն է տխուր» երգը։ Հայաֆիկացված  5-րդ գործը կատարել է Անդրեն, խոսքերի թարգմանությունը Սամվել Գասպարյանինն է, երաժշտական ձևավորումը՝ Հարութ Ասատրյանի։ Ազնավուրի գրքերի և երգերի հայաֆիկացման այս յուրօրինակ նախագծի գլխավոր գործընկերն Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ ընկերությունն է: 

Այս երգում Վենետիկը հայտնվում է որպես մելանխոլիկ անապատ՝ հագեցած սիրո կարոտով, որը երբեք չի վերադառնա: Ըստ Ազնավուրի, առանց սիրելի կնոջ նույնիսկ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքն է մռայլ ու տխուր։ Մնում է միայն ուրվականի պես թափառել՝ գոնդոլաների և ճայերի անտարբեր հայացքների ներքո։ Ինքնահեգնանքը չի օգնում. չափազանց տխուր է, երբ դուք այլևս չեք սիրում միմյանց: 

                                                                             

Երբ ուզում ես լաց լինել, բայց չես կարողանում: Երբ սովորությունից դրդված փնտրում եք ձեռք, որն այլևս չկա: Բնօրինակը գրված է եղել ֆրանսերենով, սակայն Ազնավուրն այն երգել է նաև անգլերեն, իտալերեն, իսպաներեն և գերմաներեն։ Եվ դա հասկանալի է՝ Վենետիկը զբոսաշրջային քաղաք է։

Ազնավուրի ամենամեղեդային, սիրառատ ու տպավորիչ երգն ունի նաև տեսահոլովակ, որի նկարահանումները կատարվել են հենց Վենետիկում: 


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Մինչ «Վենետիկն է տխուր» երգը, Newmag-ը հայերն է ներկայացրել Շառլ Ազնավուրի ևս 4 երգ՝ «Մնա», «Տարեք ինձ», «Ով», «Մեռնել սիրելով»։ Երգի ու տեսահոլովակի պրիմիերան տեղի կունենա ձմեռային փառատոնին, փետրվարի 18-ին, 19։00, «Կոնգրես» հյուրանոցի Մեծ սրահում։

Կարդացեք նաև

Տարածել