[100 մոնոլոգ] «Ժամանակակից կինոն շատ բարդ է ու հետաքրքիր». Հրաչ Քեշիշյան
նյութապաշտություն - Փողը կարևոր բան է. հնարավորություն է, գործիք է, որոշակի ազդակ, որպեսզի կարողանաս ապրել ու առաջ տանել քո նպատակը: Բայց նյութապաշտությունը փող ունենալու վատ կողմն է: Իմ տարածքը, որտեղ ես աշխատում ու ապրում եմ, պետք է լինի հետաքրքիր, բարեկեցիկ: Ես կողմնակից եմ փայտե սեղանին, բայց ոչ արհեստական ու անորակ նյութից պատրաստված սեղանին, ես նախընտրում եմ լավ հագուստը, բայց երբեք չեմ նայում բրենդին: Ես նյութապաշտ չեմ եղել երբեք, բայց կողմնակից եմ լավ կյանքի: Իսկ նյութապաշտ մարդիկ դժբախտ են ու խեղդվում են իրենց իրերի թագավորությունում: Նաև ինձ համար անընդունելի է, որ մարդն ապրում է համեստ ու աղքատ, մինչդեռ իր ունեցվածքը տալիս է բարեգործության:
քաղաքավարությունը սկսվում է - Անգլերենը շատ կարևոր շեշտադրում ունի, այն է, որ երկրորդ դեմքը եզակի թիվ չունի: Այսինքն՝ լեզուն ստիպում է նույնիսկ երկամյա երեխայի հետ դուք-ով խոսել: Սա դաստիարակություն է: Իսկ քաղաքավարությունը նախ և առաջ սկսվում է դաստիարակությունից: Մարդու դաստիարակությունն էլ պետք է ներքուստ լինի, ոչ թե ձևական: Հակառակ դեպքում սուր աչքն անպայման կտարբերի կեղծ պահվածքը:
հարուստ եմ և աղքատ եմ - Երբ մարդն ապրում է նորմալ հոգեբանական մըթնոլորտում ու կարողանում է իր շուրջը ստեղծել իր աշխարհը, խոսքն անգամ սոցիալապես անապահովների մասին է, նրան չես կարող ասել՝ աղքատ է: Աղքատությունը նյութականը չէ միայն: Իհարկե, մարդն աղքատանում է, երբ կորուստներ է ունենում: Ես ինձ կարող եմ հարուստ համարել: Հարուստ՝ իմ ընտանիքով, երեխաներով, ծնողներիս տված դաստիարակությամբ, ընկերներով ու աշխատանքով:
եթե ինձ նետեն բանտ - Սարսափելի է բանտը: Այստեղ ևս մարդու պահվածքը մեծ նշանակություն ունի. չանել արարք, որի համար հնարավոր է բանտում հայտնըվել: Չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլինի, եթե ինձ բանտ նետեն: Ճաղերից այն կողմ ուրիշ աշխարհ է, և այնտեղ ընկնողն այս աշխարհ է գալիս փոխված:
Կարդացեք նաև.
- [100 մոնոլոգ] «Մենք վիրուսի պես քրքրում ենք մեր մոլորակը». Սուրեն Շահվերդյան
- [100 մոնոլոգ] Արթուր Կարապետյան. «Ինձ խանգարում է մարտնչող տգիտությունը»
- [100 մոնոլոգ] «Զայրանում եմ, որ հայերը հանգստանում են Թուրքիայում»․ Վանուշ Խանամիրյան
մայրամուտ - Մայրամուտի գույներն ուրիշ են. ավելի հետաքրքիր են, թեև արշալույսը կարևոր է: Ես բիոլոգիական էությամբ բու եմ: Մայրամուտի հետ սկսում եմ ակտիվանալ: Երբեմն մայրամուտը կյանքի կամ ինչ-որ բանի ավարտ է, արշալույսը՝ սկիզբ, բայց ես, մեկ է, սիրում եմ մայրամուտը: Ես կողմ եմ շքեղ մայրամուտին:
ժամանակակից կինոն - Տեխնոգեն, տեխնածին, դինամիկ, հագեցած… Ժամանակակից կինոն շատ բարդ է ու հետաքրքիր, ռեժիսորական ու դերասանական նոր խաղով ու լուծումներով, թեև ժամանակակից կինոն պահում է իր դասական մոդելը: Կինոարտադրությունն այսօր զարգացում է ապրում, շատ կինոներ են նկարահանվում, բայց դրանց մեջ անորակություններ կան: Չնայած քիչ են:
դրախտում շատ տխուր է - Դրախտում չեմ եղել, չեմ կարող ասել՝ ինչպես է անցնում այնտեղ կյանքը, բայց վստահ եմ՝ կյանքից հետո կյանք կա: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի մարդն իր երևակայությամբ: Սա ամենաանհայտ ու չուսումնասիրված բանն է: Մինչև չլքես ներկա կյանքը, չես իմանա հաջորդ կյանքի մասին: Սա առեղծված է, որին հավատում ենք առանց տեսնելու:
newmag #61 հունիս, 2015
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև

Արման Ավետիսյան. «Ամենավառ ու հուզումնալից սպորտային գիրքը, որ կարդացել եմ»

Մեծ հոբելյանի հետքերով. պարող բռնցքամարտիկը կամ Ալի՝ աշխարհի արքան

«Ալիի գիրքը բռնցքամարտի սիրահարների համար ոգեշնչման աղբյուր է»․ Արթուր Գևորգյան

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
