«Հայաստան 2041» նախագծի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Newmag-ի հեղինակ Վահան Զանոյեանի հետ
Գրող, ճանապարհորդ Վահան Զանոյեանը 2022-ին ներկայացրեց իր «Անապակ առեղծված» գիրքը, որը հրատարակել է Newmag-ը: Հրապարակախոսը «Հայաստան 2041» նախագծի շրջանակում տարբեր զրուցակիցների հետ ներկայացնում է ուշագրավ թեմաներ: Համանուն ծրագրի համահիմնադիր Ռուբեն Վա
Վահան Զանոյեանը հասարակական ապատիայի ու պարտության հիմնական պատճառներից մեկը համարում է այն, որ հասարակության մեջ նստած չէ պետության՝ որպես գերագույն արժեքի գիտակցումը. «Տնտեսական զարգացումը, ապահովվածությունը, դրանք կոսմետիկ հասկացություններ են: Նույնիսկ օտարի տիրապետության ժամանակ եղել են տարիներ, երբ Հայաստանի տնտեսությունը ծաղկել է: Պետք է հասարակության մեջ ներդնել պետականության կարևորության գիտակցումը, որպեսզի նրանք դա ընկալեն որպես բացարձակ արժեք»:
Ըստ «Անապակ առեղծված» գրքի հեղինակի, այս խնդիրը կլուծվի միայն կրթության որակի բարելավման դեպքում : Անհրաժեշտ է փոխել, զարգացնել կրթական համակարգը, այլապես ապագայի մասին խոսելն անիմաստ է ու ժամանակի կորուստ. «Կրթական համակարգի վրա ուշադրություն են դարձնում այն պետությունները, որոնք ունեն ապագայի տեսլական, որոնք հեռուն գնացող նպատակներ ունեն: Այլ պետություններում, եթե իրենց նպատակը զարգանալն ու հզորանալան է, ամեն ինչն է ծառայում այդ նպատակին՝ կրթությունը, պաշտպանությունը, տնտեսությունը: Ու առաջին հերթին կրթությունը: Բոլոր ներդրումները գնում են առաջին հերթին կրթության ոլորտ»:
Վերջում Վահան Զանոյեանը դեռ ամեն ինչ դեռ կորած չի համարում: Ըստ նրա, կան երիտասարդներ, որոնք ունեն պետականության գիտակցում ու պետք է նպաստել այդ երիտասարդների զարգացմանը: Երկրորդ քայլն արդեն ամբողջ հասարակության գիտակցության մեջ պետականության կարևորության գաղափարը սերմանելն է:
Կարդացեք նաև
- [Նոր գիրք] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Վահան Զանոյեանի «Անապակ առեղծված» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
- [Շնորհանդես] Newmag-ը ներկայացրեց ամերկահայ գրող Վահան Զանոյեանի գինու մասին թրիլլերը
- [Պանելային քննարկում] Գինեգործությունը Հայաստանում (տեսանյութ, լուսանկարներ)
- 10 հետաքրքիր փաստ «Անապակ առեղծված» գրքի հեղինակ Վահան Զանոյեանի մասին (տեսանյութ)
- Որտեղից և ինչպես է սկսվել հայկական գինու պատմությունը՝ «Անապակ առեղծված» գրքում (տեսանյութ)