[InterPress] Բառերի պատերազմ․ Իսրայելը և Թուրքիան բախման ճանապարհին են
Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ շարունակվող խոսքի պատերազմը ամենայն հավանականությամբ, կդառնա ավելի կոշտ, քանի որ առաջիկա ամիսներին երկու երկրներում էլ կընթանան ընտրություններ։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական գործողություններ իրականացնելու մեջ, որի արդյունքում «կոտորածի ենթարկվեցին քուրդ կանայք եւ երեխաներ քրդական գյուղերում»: Դրան նախորդել էր Անկարայի արտգործնախարարի հայտարարությունը, ով Նեթանյահուին անվանել էր «մեր օրերի սառնասիրտ մարդասպան» , ով պատասխանատու է հազարավոր անմեղ պաղեստինցիների կոտորածի, երեխաների վրա ռումբեր նետելու համար:
Կարդացեք նաև.
Ցեղասպանության հարցը Իսրայելում. ինչո՞ւ է խնդիրն այդքան զգայուն
Հայկական բանակը արդիականացվում է. կնմանվի՞ Իսրայելի բանակին
Ինչո՞ւ է այդքան սկանդալային Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը
ԱՄՆ-ում գտնվող թուրք փորձագետ Սելիմ Սազակը պնդում է, որ բացասական երկխոսությունը կշարունակվի, քանի որ երկու երկրների ղեկավարները իրենց քաղաքական արշավների ընթացքում կարող են ճնշման ենթարկվել աջակողմյան ուժերի կողմից: «Դա ընտրություններին բնորոշ ելույթներ են, դա տարվա այդ շրջանն է», – ասել է նա։ «Կարծում եմ Նեթանյահուն և Էրդողանը կկրկնապատկեն ազգայնական հռետորությունը»:
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պայքարելու է մարտին կայանալիք ՏԻՄ ընտրություններում։
Իր հերթին Նեթանյահուն, որը ապրիլին կփորձի վերընտրվել, խոցելի է իրավիճակի վատթարացման պատճառով և քննադատության է ենթարկվում «Համասի» հետ հրադադարի հաստատման համար Գազայի հատվածի սահմանին ամիսներ շարունակ տևած բռնություններից հետո:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)