FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[ newmag x ted ] Ջադսոն Բրյուեր. Վատ սովորությունն

[ newmag x ted ] Ջադսոն Բրյուեր. Վատ սովորություններից ազատվելու պարզ եղանակ

Երբ ես սովորում էի մեդիտացիա անել, ուղեցույցը պարզ ասում էր՝ ուշադրություն դարձրու շնչառությանդ, և երբ միտքդ թափառում է` վերադարձրու և կենտրոնացիր: Պարզ է, չէ՞: Իսկ ես` ձմեռվա կեսին մի կիսաթև վերևամասով նստած, քրտինքի մեջ կորել էի: Դժվար էր, հոգնեցուցիչ էր: Ուղեցույցը շատ պարզ էր, բայց ես բաց էի թողել ինչ-որ կարևոր բան:

Եվ այսպես, ինչո՞ւ է այդքան դժվար ուշադրությունը կենտրոնացնելը:

Ուսումնասիրությունները ցույց  են տալիս, որ նույնիսկ երբ մենք փորձում ենք կենտրոնանալ, ասենք՝ այս զրույցի վրա, ինչ-որ պահ շեղվում ենք:
Մենք տեսնում ենք ուտելիքը, ուղեղն ասում է՝ կալորիաներ… գոյատևում: Ուտում ենք այն, համը հրաշալի է: Հատկապես, երբ այն շաքարով է, մեր մարմինն ահազանգում է ուղեղին. «Հիշիր՝ ինչ ես ուտում և որտեղ ես այն գտել»: Դա գնում է հիշողություն՝ պրոցեսը կրկնելու համար: Տեսար սնունդը, ուտում ես այն, լավ ես զգում, կրկնում ես պրոցեսը:
ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ:
Հեշտ է, չէ՞: Որոշ ժամանակ անց, մեր կրեատիվ ուղեղն ասում է. «Գիտե՞ս՝ ինչ, հաջորդ անգամ, երբ վատ զգաս, կեր որևէ համեղ բան, հաստատ, դրանից հետո ավելի լավ կզգաս»: Մենք շնորհակալություն ենք ասում մեր ուղեղին՝ փառահեղ գաղափարի համար, փորձում այն և շատ արագ սովորում. երբ գժված ենք կամ տխուր, ավելի լավ կզգանք, եթե շոկոլադ կամ պաղպաղակ ուտենք:
Ստամոքսից եկող քաղցի ազդանշանի փոխարեն զգացմունքայի´ն ազդանշանն է ստիպում ուտել:

Գուցե դեռահաս տարիքում էլ, երբ դպրոցում գիրք էինք «կրծում» և դրսում տեսնում էինք ծխող «ըմբոստներին», մտածում էինք. «Հեյ, ես էլ եմ ուզում «դեմք» լինել»: Եվ սկսում էինք ծխել: «Մալբորոյի» կովբոյն ապուշի մեկը չէ, ու դա պատահական չէ: Տեսնում ես՝ «վերջն է»,  ծխում ես, որ դու էլ «դեմք» լինես, քեզ լավ զգաս: Հետո կրկնում ես:
ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ:
Ամեն անգամ դա անելով՝ սկսում ենք կրկնել գործողությունը, և այն դառնում է սովորություն: Ուղեղի այս գործողությամբ ու այդ սովորություններով մեզ բառացիորեն հասցնում ենք ինքնասպանության:
Վերադառնալով շնչառությանս՝ ի՞նչ կլինի, եթե մեր ուղեղի հետ պայքարի մեջ մտնելու և կենտրոնանալու փոխարեն դիմենք ուղեղի՝ վերը նշված գործողությանը:

Մի օրինակ բերեմ: Իմ լաբորատորիայում ուսումնասիրում էինք, թե կենտրոնացումը կօգնի ՞ թողնել ծխելը: Օրինակ՝ ինչպես ենք ստիպում մեզ կենտրոնանալ շնչառության վրա, այդպես էլ կենտրոնանանք ծխելը թողնելու վրա: Մեծ մասն առաջ էլ էր փորձել, բայց ձախողել էր՝ միջինը՝ 6 անգամ:


[ newmag x ted ]



Հետազոտության մասնակիցներին մենք նույնիսկ թույլ տվեցինք ծխել: Ի՞նչ… զարմացան նրանք: Մենք էլ, թե` «Շարունակեք ծխել, բայց հետաքրքրվեք, թե ինչ է ձեզ հետ կատարվում, երբ դա անում եք»:
Մի ծխող կին ասաց. «Գիտակցված ծխելը փտած պանրի հոտ ունի և քիմիական նյութերի համ, զզվելի է»: Նա գիտեր, որ ծխելը վատ է իր համար, այդ պատճառով էր միացել մեր ծրագրին: Իսկ ի՞նչ բացահայտեց նրա հետաքրքրասիրությունը, ա՛յն, որ ծխելը կեղտի համ ունի:
Նրա գիտելիքը փոխակերպվեց իմաստության: Ծխելու վատ սովորության մասին գիտակցությունը գլխից անցավ ոսկորներին, և ծխելու միֆը կոտրվեց: Նա սկսեց հիասթափվել իր իսկ վարքից:
Երբ սթրեսաշատ ենք, գիտակցությունն անջատվում է, և մենք վերադառնում ենք հին սովորություններին:

Ահա թե ինչու է կարևոր այդ հիասթափությունը, տեսնելը, թե ինչ ենք շահում այդ սովորությունից: Սա է գիտակցված վարքը: Դա կախարդանք չէ: Ժամանակի ընթացքում, երբ սովորում ենք ավելի ու ավելի պարզ տեսնել մեր գործողությունների հետևանքը, վերջ ենք տալիս հին սովորություններին ու ձևավորում նորերը:
Եթե չեք ծխում կամ սթրեսի պատճառով չեք սկսում ուտել, գուցե կարիք զգաք ձեր էլեկտրոնային փոստը ստուգելու, երբ ձանձրանում եք, կամ փորձում եք շեղվել գործից, կամ գուցե մեխանիկորեն ուզում եք պատասխանել հաղորդագրությանը, երբ ղեկին եք: Այդ ժամանակ փորձեք այլ բանի վրա կենտրոնանալ, հետաքրքրվել, թե ինչ է կատարվում ձեր մարմնում և ուղեղում այդ պահին: Դա կլինի ևս մեկ շանս՝ այդ սովորությունը հավերժ պահելու կամ ազատվելու դրանից:
http://www.ted.com/talks/judson_brewer_a_simple_way_to_break_a_bad_habit?language=en

Տարածել