Ես այն մարդն եմ, որին աշխարհը սպասել է 2000 տարի. Մուհամեդ Ալին ինքն իր մասին (տեսանյութ)
Newmag-ի սպորտային բեսթսելլերներից «Ալի. Աշխարհի արքան» Time համարել է Տարվա գիրք: Ապշեցուցիչ պատմություն, որ կլանում է ընթերցողին, բացահայտում ոչ միայն սպորտային, այլև Մուհամեդ Ալիի ապրած ժամանակաշրջանը՝ հաղթանակներով, դժվարություններով, պայքարով ու հիա
«Ալի. Աշխարհի արքան» սպորտային բեսթսելլերը ներկայացնում է Ալիի անցած ճանապարհը՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչև Սոնի Լիստոնի և Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտեր: Գրքում մանրամասն նկարագարված է Ալիի առաջին մենամարտը, ռինգում նրա հաջող հարվածները ու թե ինչպես հաղթեց Սոնի Լիսթոնին: Սա գիրք է ռասայական խտրականության և դրա դեմ Ալիի պայքարի մասին:
Կարդացեք նաև
- «Ալիի գիրքը բռնցքամարտի սիրահարների համար ոգեշնչման աղբյուր է»․ Արթուր Գևորգյան
- Մեծ հոբելյանի հետքերով. պարող բռնցքամարտիկը կամ Ալի՝ աշխարհի արքան
- Արման Ավետիսյան. «Ամենավառ ու հուզումնալից սպորտային գիրքը, որ կարդացել եմ»
Ալին ամբողջ կյանքում կտրականապես դեմ էր ռասային անհավասարությանը ԱՄՆ-ում: 1950 թվականի սկզբին Լուիսվիլում տարածված էր ռասայական անհավասարությունը, որը մեծ ազդեցություն թողեց տասը տարեկան Ալիի անձի ձևավորման վրա։ Հետագայում նա հիշում էր, որ քնելուց առաջ լաց է եղել, որ չէր հասկանում, թե ինչու էին հասարակության մեջ սևամորթներին երկրորդական տեսակի մարդիկ համարում։ Նա դարձավ սևամորթների ու սպիտակամորթների կուռքը: Նա հավասարություն պահպանելու ուղերձներ էր տարածում, բռնցքամարտը քարոզում էր որպես ոչ միայն առողջ ապրելակերպ, այլև որպես սևամորթների ու սպիտակամորթների մեջ հավասարություն մտցնելու հույժ կարևոր գործիք:
Ալին 60-ականներին դարձավ սեգրեգացիայի դեմ պայքարի ամենաբարձր ձայներից մեկը: Գիրքը պայմանականորեն բաժանված է 2 մասի` մինչև Ալիի բռնցքամարտի կարիերան սկսելը, և այդ ժամանակ արդեն հայտնի բռնցքամարտիկների մարտերի նկարագրությունը` Սոնի Լիստոն - Ֆլոյդ Պատերսոն, և Ալիի անցած ուղին` համապատասխանաբար վերջիններիս հետ անցկացրած չեմպիոնական մարտերի մանրակրկիտ նկարագրությամբ: 1964թ. փետրվարի 25-ին, Ֆլորիդայում Ալին հաղթում է Լիստոնին` դառնալով ծանր քաշային կարգում Աշխարհի չեմպիոն:
Հատուկ հայ ընթերցողի համար Newmag-ի հրատարակչական թիմը կատարել է 200-ից ավելի ծանոթագրություն՝ հնարավորություն տալով հասկանալ Ալիի ժամանակաշրջանը, բռնքամարտը և այն տերմինները, որոնք հեղինակը կիրառել է: Հայերեն տարբերակում թարմացվել է գրքում ամփոփված վիճակագրությունը:
Կարդացեք նաև
- «Այս գրքում կբացահայտեք ամերիկյան ժուռնալիստիկայի էտալոնը». Գրիգոր Ավետիսյան
- «Սա նախևառաջ պատմություն է տղամարդու մասին». Գնել Նալբանդյան
- «Մենք բոլորս երազում էինք պարել ռինգում Ալիի պես». Գնել Նալբանդյան
Յուրաքանչյուր ոլորտում էլ կան անհատականություններ, որոնք տարիների ընթացքում դառնում են ոգեշնչման աղբյուր: Օրինակ ֆուտբոլում Պելեն է, բասկետբոլում՝ Մայքլ Ջորդանը, գոլֆում՝ Թայգեր Վուդսը: Նրանց հռչակը կապված չէ միայն մարզական ժառանգության հետ. նրանք դաստիարակել են սերունդներ, ավելի պոպուլյար դարձրել մարզաձևը, սովորեցրել ունենալ բիզնես մտածողություն և այդ ամենը զուգահեռել հաջողակ կարիերայի հետ: Բռնցքամարտում այդ բացառիկ տեղն ու անունը Մուհամեդ Ալիինն է. «Ես այն մարդն եմ, որին աշխարհը սպասել է 2000 տարի: Եկել եմ ձեզ ճիշտ ուղու վրա դնելու»: Իր մասին հենց այսպես էր արտահայտվում Ալին: Ինչի իրականության պտուղները մարզասերները վայելում են նույնիսկ հիմա՝ մեծագույն մարզիկի հաղթանակներից տասնամյակներ անց: