Յուվալ Նոյ Հարարի. Կորոնավիրուսի տարվա դասերը. [Մաս 2]
Ապագայի ի՞նչ դասեր տվեց 2020-ը գիտական առաջընթացի և քաղաքական ձախողումների առումով: Յուվա Նոյ Հարարին ուսումնասիրել է Քովիդ-19-ի երկարուձիգ տարին և գրել ծավալուն հոդված: Ըստ նրա, ամբողջ աշխարհում իրավիճակի մեղավորը նախ երկրների առաջնորդներն էին, որ չկարող
Քաղաքական գործիչների անելիքը
2020-ի գիտական և տեխնոլոգիական ձեռքբերումները չօգնեցին հաղթահարել քովիդ19-ի ճգնաժամը։ Համավարակը վերածվեց քաղաքական դիլեմմայի։ Իհարկե, որոշ երկրներ ապացուցեցին, որ նույնիսկ առանց պատվաստանյութի հնարավոր է կանխել կորոնավիրուսի անկառավարելի տարածումը։ Այդ գործիքակազմի համար, սակայն, տնտեսական և սոցիալական գին է պետք վճարել։
Իրականում մենք կարող ենք հաղթահարել վարակը, բայց հարցն այն է, թե ինչ գին պետք է վճարենք այդ հաղթանակի համար։ Հենց այս պատճառով էլ գիտական ձեռքբերումները պատասխանատվության ծանր բեռը թողել են քաղաքական գործիչների ուսերին։ Ցավոք, բազմաթիվ քաղաքական գործիչներ ձախողել են իրենց բաժին աշխատանքն ու պատասխանատվությունը։
Շատերի մահը հնարավոր կլիներ կանխել, եթե երկրների ղեկավարներն ու վարչակազմերը կարողանային ադեկվատ գնահատական տալ առկա մարտահրավերներին և համապատասխան լուծումներ առաջարկել։
Բրազիլիայում Բոլսոնարուի կամ Միացյալ Նահանգներում Թրամփի անպատասխանատու և անտարբեր վերաբերմունքի պատճառով մահացան հարյուր հազարավոր մարդիկ։ Նրանցից շատերի մահը հնարավոր կլիներ կանխել, եթե երկրների ղեկավարներն ու վարչակազմերը կարողանային ադեկվատ գնահատական տալ առկա մարտահրավերներին և համապատասխան լուծումներ առաջարկել։
Գործակցության պակասը
Գիտական հաջողության և քաղաքական ձախողման պատճառներից մեկն էլ այն է, որ գլոբալ մակարդակում գիտնականները գործակցել են, իսկ քաղաքական գործիչները հակված էին կենտրոնանալ միայն հակասությունների վրա։ Ամբողջ աշխարհում գիտնականները կապի մեջ էին իրար հետ, փոխանցում էին ունեցած տեղեկությունները և հայտնագործությունները, կարծիքներ էին հարցնում և նույնիսկ սթրեսային իրավիճակներում ականջալուր էին լինում այլակարծությանը։ Դրա փոխարեն, քաղաքական գործիչները չկարողացան ձևավորել վարակի դեմ պայքարող միջազգային դաշինք և չեկան ընդհանուր հայտարարի։
Պետությունները պայքարում են պատվաստանյութի չափաբաժինների համար և գրեթե միշտ այդ պայքարում հաղթում են ավելի զարգացած և հարուստ երկրները։ Սա գլոբալ անհավասարության նոր մարտահրավեր է առաջ բերում։
Հիմա էլ սկսվել է պատվաստանյութերի մրցավազքը։ Պետությունները պայքարում են պատվաստանյութի չափաբաժինների համար և գրեթե միշտ այդ պայքարում հաղթում են ավելի զարգացած և հարուստ երկրները։ Սա գլոբալ անհավասարության նոր մարտահրավեր է առաջ բերում։ Ցավալի է, որ մարդիկ չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն՝ քանի աշխարհի որևէ կետում վարակը տարածվում է, ոչ մի պետություն չի կարող ապահով լինել։
Կարդացեք նաև
- Կորոնավիրուսի դասերը. Յուվալ Նոյ Հարարիի բացառիկ հոդվածը [Մաս 1]
- Հարարի. Կորոնավիրուսը կարող է հանգեցնել քաղաքական, տնտեսական և նույնիսկ հոգեբանական ճգնաժամի
- Աշխարհը կորոնավիրուսի տարում. Newmag-ը հրապարակել է իտալացի գրող Պաոլո Ջորդանոյի բեսթսելլերը՝ «Համավարակ» (թրեյլեր)
Ամփոփում
Շատերը վախենում են, որ կորոնավիրուսը համավարակների նոր ալիքի միայն սկիզբն է։ Իրականում, եթե վերևում նշված կետերն իրագործվեն, ապա այս վարակից ստացած դասերը կարող են կանխարգելել հաջորդ հնարավոր վարակները։ Եթե քովիդ19-ը տարածվի նաև 2021-ին, կամ եթե ավելի մահացու վարակներ ի հայտ գան, ապա պատճառը ոչ թե բնությունը կամ Աստծո պատիժը կլինի, այլ մարդկային ձախողումը, ավելի կոնկրետ, քաղաքական ձախողումը: