Լիլիթ Շաքարյանը «Բրենդինգ» գրքում ներկայացնում է՝ ինչպես ստեղծել բրենդի ճարտարապետության մոդելը, կոնցեպտը և զարգացման ռազամավարությունը (տեսանյութ)
Պրակտիկ խորհուրդներով, անձնական, մասնագիտական ու հետազոտական օրինակներով Լիլիթ Շաքարյանը «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» գրքում բացատրում է, թե առաջատար բրենդ ստեղծելիս ինչ է պետք անել ու ինչ չի կարելի անել։ Հեղինակավոր աղբյուրենրին հղում անե
Բրենդների գերիշխման դարաշրջան․ ժամանակակից աշխարհն այսպես է բնութագրում սոցիոլոգ, մարկետինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանը։ Հենց ինքնատիպ դիմագծի, ուրույն բրենդի մասին է հեղինակի երրորդ գիրքը։ Գրքի երեք մասերում հեղինակը մանրամասն խոսում է անձերի, ընկերությունների ու երկրների բրենդինգի մասին։
Լիլիթ Շաքարյան, «Բրենդինգ» գրքի հեղինակ. «Բրենդը շատ կաևոր է այսօր։ Կա մրցակցություն բոլոր բնագավառներում։ Բրենդը միայն սելեբրիթիներին չի բնորոշ։ Իրականում բրենդի կարիք ունի ամեն ոք, ուսանողից մինչև քաղաքական ու շոու-բիզնեսի մարդ։ Տարբերվելու լավագույն ձևը սեփական բրենդն ունենալն է»։
Բրենդների վերլուծության նոր տեսամեթոդաբանական դիտանկյուն, բրենդի դիրքավորումից մինչև բրենդի ռեզոնանս, բրենդ հասկացությունից մինչև բրենդի վերլուծության նոր կոնցեպտ։ , Հայկական գիտա-հետազոտական ուսումնասիրությունների շուկայում գրեթե չկան բրենդի մասնագիտական վերլուծություններ՝ հայերեն և հայկական օրինակներով։ Լիլիթ Շաքարյանը գրքում ներկայացրել է միջազգային փորձը, հետազոտություններն ու հայտնի բրենդների հետ իր աշխատանքները։
Լիլիթ Շաքարյան, «Բրենդինգ» գրքի հեղինակ. «Ամբողջ շեշտադրումը վիզուալ կառուցվածքի վրա է դրվել, այս տեսանկյունից շատ հետաքրիքր դիզայներական լուծումներով բրենդներ կան, որոնք մրցանակներ են տարել նաև դրսում։ Բայց բրենդինգը լուրջ կոնցեպտ է, միայն վիզուալիզացիան քիչ է, հիմքում լուրջ լուծումներ ու գաղափարախոսություններ են պետք, այս բնագավառում Հայաստանը հետ է մնում։ Կոնցեպտուալ հատվածն է, որ պետք է լրացնել»։
Հայաստանը Դիրքավորել գլոբալ շուկայում, ունենալ երկրի յուրահատուկ ու ճանաչելի բրենդ, որը հիմնված կլինի ռազմավարական, գաղափարական առումով հղկված կոնցեպտների վրա։ Հեղինակը գրքում ներկայացրել է, թե ինչ մեծ նշանակություն ունի Բրենդը, թե ինչպես ենք բոլորս առաջնորդվում բրենդներով։
Լիլիթ Շաքարյան, «Բրենդինգ» գրքի հեղինակ. «Արտադրված է, made in կարծրատիպը լուրջ դեր Է խաղում, made in France-ը մեզ արդեն տալիս է կարծիք։ Made in Armenie-ն էլ պետք է ունենա իր կշիռը աշխարհում։ Անունն արդեն մեզ ամեն ինչ պետք է ասի, ամբողջ աշխարհում այդպես է, ոչ թե պարզապես անուն, այլ մի ամբողջ գաղափարախոսություն։ Գրքում լուրջ շեշտադրում արվել է ռազմավարական կոնցեպտների վրա»։
Գեղեցիկ լոգո, որակյալ արտադրանք, բայց դեռ ոչ՝ բրենդ։ Հեղինակը գրքում բացատրում է, որ բրենդը ընկերության, անձի, երկրի ուրույն գիծը, կոնցեպտն ու գաղափարը պետք է ցույց տա։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանի նոր գիրքը՝ «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» մասնագիտական գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Newmag հրատարակչությունը ներկայացրեց մարկետինգային հաղորդակցությունների մասնագետ Լիլիթ Շաքարյանի`«Բրենդինգ․Անձեր, ընկերություններ, երկրներ» ուսումնական ձեռնարկը (լուսանկարներ)