Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Էջմիածին (տեսանյութ)

Newmag-ի հրավերով Հայաստանում գտնվող արգենտինահայ հայտնի գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Էջմիածին: Հոգևոր կենտրոնում նրան ընդունել է Նաթան սրբաբազանը, ապա գրողին ուղեկցել են Մայր Աթոռի Մատենադարան, որտեղ ծանոթացել է բացառիկ հրատարակությունների պատմությանն
Մագդա Թախտաճյանի ծանոթությունը Մայր աթոռի հետ սկսվում է Նաթան սրբաբազանի հետ հանդիպումով: Արգենտինահայ հեղինակը ընդգծում է՝ իր համար մեծ պատիվ է Էջմիածնում գտնվելն ու սրբազանի ընդունելությանն արժանանալը: Տիկին Մագդան ավելի է տպավորվում, երբ ոտք է դնում Մայր Աթոռի Մատենադարան:
Այն, ինչի մասին շատ էր լսել, արգենտինահայ գրողը հենց այստեղ էլ առաջին անգամ տեսավ: Մատենադարանում Մագդա Թախտաճյանին ներկայացնում են բացառիկ հրատարակություններ. ստեղծագործող անհատին հատկապես տպավորում է հայատառ տպագրված առաջին Աստվածաշունչը. «Այս այցի ընթացքում կարողացա դիպչել հոգուն ու պատմությանը: Ծանոթացա էջմիածնին, եղա եկեղեցու կառույցներում: Ինձ բախտ վիճակվեց թերթել հարյուրամյակներ առաջ Պոլսում ու Սուրբ Ղազարում տպագրված գրքերը: Շատ տպավորիչ ու ոգեշնչող էր այս ամենը: Հիմա հասկանում եմ, որ այստեղ լինելով, իմ արմատներին ավելի եմ մոտենում»:
Մագդա Թախտաճյանի այցը հոգևոր կենտրոն եզրափակվում է «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»: Հեղինակը աշակերտներին է ներկայացնում իր «Ռոջավա» վեպի պատմությունը, որը հայերեն է թարգմանել Newmag հրատարակչությունն ու դպրոցի գրադարանին է նվիրում իր տատիկի` Արմենուհու մասին պատմող գիրքը:
Կարդացեք նաև
- Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը
- Newmag Winter Fest 2023-ին տեղի կունենա Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպի շնորհանդեսը՝ գրողի մասնակցությամբ (թրեյլերը)
- Գրող Մագդա Թախտաճյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ, լուսանկարներ)
- Մագդա Թախտաճյանին հյուրընկալել են Հայ բերեգործական ընդհանուր միությունում (տեսանյութ, լուսանկարներ)
- Տեղի ունեցավ Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Օտարագիր հայ գրողներ. Ովքեր են ու ինչի մասին են գրում թեմայով» պանելային քննարկում՝ Newmag Winter Fest-ին (լուսանկարներ)
- Արգենտինահայ գրողը այցելել է Բրյուսովի համալսարան և շփվել իսպանախոս ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
- Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Տավուշի Խաչարձան գյուղ (տեսանյութ, լուսանկարներ)
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
