ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Տավու

Արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանն այցելել է Տավուշի Խաչարձան գյուղ (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Մագդա Թախտաճյանը weekend-ն անցկացրել է Տավուշի մարզի Խաչարձան գյուղում։ Տեղանքի ընտրությունը պատահական չէ՝ շուրջ 10-ը տարի Խաչարձանն ու Արգենտինան առանձնահատուկ ջերմությամբ են միմյանց կապված: Իսկ մեկ տարի առաջ նաև գյուղի՝ դեպի կենտրոն տանող գլխավոր փողոցը

Տավուշի հեռավոր Խաչարձան գյուղում լատինամերիկյան շունչը զգացվում է ամենուր: Խաչարձանի հետ Մագդա Թախտաճյանի ծանոթությունը սկսվում է Արգենտինայի փողոցում, հետո շարունակվում գյուղի բարեկարգ մանկապարտեզում: Արգենտինահայ բարեկամների նվերն է Խաչարձանցի փոքրիկներին: Հենց այստեղ էլ գրողը հիշողությունների գիրկ ընկավ: Արգենտինահայ հեղինակը րոպեներ հետո խաչարձանցի փոքրիկների համար երգում է բոլոր այն երգերը, որ սովորել է, երբ ինքն էր մանկապարտեզ գնում:

 

Փոքրիկներին հրաժեշտ տալով Մագդան Թախտաճյանը քայլերն ուղղում է այնտեղ, որտեղից կրկին երգի հնչյուններ են լսվում: Գյուղի նորոգված դպրոց: Խաչարձանցի դպրոցականների բոլոր խոսքերը հյուրերին ստիպում են ժպտալ թաց աչքերով: Հայաստանի հիմնը երգելիս արցունքները զսպել չի ստացվում ու գրողը կիսվում է իր տպավորություններով․ «‎Երբեք չեմ մոռանա ձեզ, իմ սրտի մեջ մտաք, ես սիրում եմ ձեզ շատ, ու Հայաստանի օրհներգը երգելն ինձ համար ամենամեծ ձեռքբերումն էր. ձեզ շատ սիրեցի»։

 

Երեխաները նույնպես կիսվեցին իրենց տպավորություններով․ «Իմ ընկեորւհիներից մեկը պատմել է ինձ իր մասին, ու ինքը հայ է, բայց ապրում է Արգենտինայում, ինքը շատ բարի էր, լավն էր։ Մենք քանի օր է սպասում էինք, որ գայիք»։

Խաչարձանում մեծից փոքր պնդում են՝ Մագդա Թախտաճյանն իրենց գյուղում կարևոր հյուր է: Առհասարակ, արգենտինահայ բարեկամներին, Խաչարձանում առանձնահատուկ կերպով են ընդունում: Արգենտինահայ համայնքն այս գյուղի կողքին է արդեն 10 տարի: Գյուղապետ Գագիկ Շահնազարյանը պատմում է գյուղի ու արգենտինահայ համայնքի բարեկամության պատմությունը․ «‎Խաչարձանի ու Արգենտինայի բարեկամական կապը 2014-ին սկսվեց դոկտոր Ստամբուլյանի միջոցով։ Ինքը Արգենտինայում բարեկամներ գտավ ու 2014-ից սկսեցին կառուցել նոր բուժկետ, հետո ամեն տարի մի խոշոր ծրագիր, խմելու ջրագիծ, դպրոց, սպորտդահլիճ, նոր ծնված երեխաներին 100 հազար են տալիս , սովորողների ուսման վարձը փոխանցում են»։

                                   

Արգենտինայի հայերը Խաչարձանի համար այնքան բան են արել, որ գյուղապետը դժվարանում է թվարկել: Գյուղում վստահ են՝ Մագդա Թախտաճյանի այցով հայ-արգենտինական բարեկամությունն ավելի է ամրանում: Նույն կերպ նաև Մագդա Թախտաճյանն է մտածում․ «Շատ տպավորված եմ, այստեղ երևում է, ինչպես են միավորվում արգենտինական ու հայկական շունչը: Մանկապարտեզում երգեցի իմ մանկությնա երգերը, հետո դպրոցականների հետ կատարեցինք Հայաստանի օրհներգը ու դա իմ կյանքի լավագույն պահերից մեկն էր: Շատ հուզվեցի, խոստանում եմ վերադառնալ, որովհետեւ ես այստեղ թողնում է իմ հոգին: Այս ամենն իրականություն դարձնելու, գիրքը հայերեն թարգմանելու համար շնորհակալ եմ Newmag հրատարակչությանը, շնորհակալ եմ նաև Արգենտինայի դեսպանատանն ու գյուղին օգնող բոլոր արգենտինահայերին‎»։

Կարդացեք նաև

Տիկին Մագդան Խաչարձանից հեռանում է հուզված, բայց մինչև այդ գյուղին է նվիրում իր «Ռոջավա‎» վեպը, որը հայերեն է թարգմանել Newmag հրատարակչությունը:

Տարածել