FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Ակոս» գրքի հեղինակ Վալերի Մանտոն կքննարկի Հրանտ Դ

«Ակոս» գրքի հեղինակ Վալերի Մանտոն կքննարկի Հրանտ Դինքի գործը, կխոսի հայ կին գրողների հետ և կայցելի Գյումրի

newmag-y-n

Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը՝ հունվարի 19-ին տեղի ունենա ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» գրքի շնորհանդեսը։ Վեպի հայերեն հրատարակությունն իրականացվել է Ֆրանսիական ինստիտուտի՝ հրատարակությունների աջակցության ծրագրի և ՀՀ-ում Ֆրա

Առաջին միջոցառումը տեղի կունենա  հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման օրը։  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Newmag հրատարակչությունը հայ ընթերցողին կներկայացնեն արձակագիր և լրագրող Վալերի Մանտոյի « Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը։ Միջոցառումը նախատեսված է ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։

Դեսպանությունը «Ակոս» գրքի, Հրանտ Դինքի և նրա ժառանգության շուրջ կազմակերպել է տարբեր ծրագրեր։ Հունվարի 19-ին, ժամը 18։00-ին տեղի կունենա Հրանտ Դինքին և նրա լրագրողական ժառանգությանը նվիրված կլոր սեղան, որը տեղի կունենա ՀԲԸՄ դահլիճում (Երևան, Մելիք-Ադամյան 2/2)։

Հունվարի 20-ի երեկոյան՝ 18։00-ին Աբովյան 20 հասցեում գտնվող Արտբրիջ գրախանութ-սրճարանում տեղի կունենա սկզբում Վալերի Մանտոյի հանդիպումը հայ կին-գրողների հետ։

Հունվարի 20-ի երեկոյան՝ 18։00-ին Աբովյան 20 հասցեում գտնվող Արտբրիջ գրախանութ-սրճարանում տեղի կունենա սկզբում Վալերի Մանտոյի հանդիպումը հայ կին-գրողների հետ, ապա՝ գրքի ընծայագրում և լուսանկարվելու հնարավորություն։

Հագեցած ծրագրում մայրաքաղաքից բացի նախատեսված է այց Գյումրի։ Հունվարի 21-ին Վալերի Մանտոն կայցելի Գյումրի։  KASA կենտրոնում 15։30-ին տեղի կունենա գրքի շնորհանդես և քննարկում գրողի մասնակցությամբ:

Հունվարի 22-ի միջոցառումը կհետաքրքրի ընթերցասերներին ու կինոսերներին։18։00-ին Մոսկվա կինոթատրոնումտեղի կունենա  Սերժ Ավեդիկյանի «Վերադարձ Սոլոզ» նոր, վավերագրական ֆիլմի նախադիտում, որին կհաջորդի քննարկում Սերժ Ավեդիկյանի և Վալերի Մանտոյի հետ:

Տետատետ հանդիպումներից բացի Վալերի Մանտոն նաև կհյուրընկալի հեռուստածրագրերի. Դրանցից մեկը տեղի կունենա հունվարի 20-ին, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում։

Կարդացեք նաև

Վալերի Մանտոյի գիրքը Ֆրանսիայում արժանացել է «Ռենոդո» գրական մրցանակին, դարձել ֆրանսիական բեսթսելլեր։ Սա հետաքնական աշխատանք է գեղարվեստական ժանրում։  Վալերի Մանտոն մոտ երկու տարի ապրել է Թուրքիայում, ծանոթացել երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտին, հետաքննել Հրանտ Դինքի սպանության գործը և գրքում հավաքել կարևորագույն տեղեկություններ, մամուլի տարբեր ժամանակների հրապարակումներ, հարցազրուցներ, որպեսզի անկողմնակալ ներկայացնի հայ մտավորականի սպանության թեման։

 

Տարածել