Տպավորիչ, անհավանական, անմոռանալի. Զինեդին Զիդանի ֆանտաստիկ գոլերի հավաքածուն (տեսանյութ)
«Զիդան. Երկու կյանք» գրքում ֆրանսիացի աշխարհահռչակ ֆուտբոլիստի կյանքն է՝ սպորտային ու անձնական։ Գրքում կան նաև Զիդանի գոլերի պատմությունները։Նա իր կարիերայի ընթացքում բազմաթիվ ֆանտաստիկ գոլեր է խփել։ Ուղղակի գեղեցիկ գոլեր լինելուց բացի, դրանք նաև մեծ նշան
2002 թվականին «Ռեալի» ու Լևերկուզենի «Բայերի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին կեսի վերջում հաշիվը 1-1 էր։ Ձախ եզրում գտնվող բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը որոշեց գնդակն ուղարկել տուգանային հրապարակ։ Զիդանը զգաց գնդակը, երբ այն դեռ օդում էր, դիրքավորվեց ու ձախ ոտքով՝ կիսաշրջադարձ հարվածով խոցեց մրցակցի դարպասը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ սա անկասկած ամենագեղեցիկ գոլն էր։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։ Զիդանի սենսացիոն հարվածը հաղթական էր «Ռեալի» համար։ «Արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայում հաղթեց 9-րդ անգամ։ ՈւԵՖԱ-ի վարկածով՝ այս գոլը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույնն է։
Պելե, Վավա, Բրայտներ, Զիդան․ Ֆուտբոլի պատմության մեջ միայն այս խաղացողներն են գոլ խփել Աշխարհի առաջնությունների երկու եզրափակիչներում։
Պելե, Վավա, Բրայտներ, Զիդան․ Ֆուտբոլի պատմության մեջ միայն այս խաղացողներն են գոլ խփել Աշխարհի առաջնությունների երկու եզրափակիչներում։ Զիդանի առաջին եզրափակիչը 1998 թվականին էր։ Բրազիլիայի դեմ Սեն-Դենիում կայացած խաղում ֆրանսիացիների գլխավոր աստղը դուբլ գրանցեց։ Երկու գոլ, երկուսն էլ՝ գլխով։ Այդ օրը Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն։ Զիդանի երկու դիպուկ հարվածներին խաղավերջում ավելացավ նաև Էմանուել Պետիի գոլը։
Զիդանը երբեմն գոլեր էր խփում՝ վտանգելով առողջությունը։ 2005-ին «Ռեալի» կազմում սկզբունքային մրցակցի՝ «Բարսելոնայի» հետ խաղում նա, չնայած դարպասաձողին բախվելու վտանգին, գլխով գրավեց մրցակցի դարպասը։ Բախումն իսկապես անխուսափելի էր։ Սակայն Զիդանը նույնիսկ վնասվածքով մնաց խաղադաշտում ու մասնակցեց իր թիմի հաղթանակին։
Ֆուտբոլասերների վրա մեծ տպավորություն է գործել Զիդանի վերջին գոլը։ Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչը նրա կարիերայի վերջին խաղն էր։ Հանդիպման սկզբում Իտալիայի դարպասին նշանակվեց 11-մետրանոց։ Ինչպե՞ս կարող է 11-մետրանոցից խփած գոլն այդքան հիշարժան լինել։ Զիդանը, որը հայտնի էր իր սառնասրտությամբ, այդ տարիների լավագույն դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին որոշեց ապակողմնորոշել հանրահայտ «պանենկա» ոճի հարվածով։ Ի՜նչ խիզախություն ու նյարդային ամուր համակարգ պետք է ունենա ֆուտբոլիստը Աշխարհի առաջնության եզրափակիչում այսպիսի արկածախնդիր քայլ անելու համար։ Զիդանի հարվածը դիպուկ էր, հորիզոնական դարպասաձողից գնդակը հայտնվեց դարպասում։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է ֆրանսիացի ամենախարիզմատիկ ֆուտբոլիստի կենսագրականը՝ «Զիդան. երկու կյանք» (թրեյլեր)
- [Newmag Summer Fest-2021] «Զիդան. երկու կյանք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆուտբոլասերները Ժան Ֆիլիպի ու Պատրիկ Ֆորի «Զիդանի երկու կյանքերը» գրքում կգտնեն Զիդանի ամենանշանակալի գոլերի մանրամասները։