BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նառա. Խաբել` չամաչելու աստիճան

Նառա. Խաբել` չամաչելու աստիճան

փող
Ամեն ինչ կախված է փողից: Մարդիկ կարող են դա հերքել, փորձել երևալ ավելի լավը` ցույց տալով, թե փողը նրանց համար ոչինչ, բայց ես այդպես չեմ կարծում: Այսօր մեր իրականության մեջ ամեն բան հենց այդ թղթերից է կախված:
սեր
Ես սեր տալիս եմ անընդհատ ու ամեն վայրկյան ու պահանջում եմ, ոչ թե սպասում եմ, այլ հենց պահանջում եմ, որ ինձ էլ սեր տան: Ես խեղդվում եմ առանց սիրո: Կա կին-տղամարդ սեր, ծնողի, երեխայի, ընկերների… Ես սիրո բոլոր դրսևորումներն էլ իմ մեջ կրում եմ: Ես սիրառատ եմ: Չեմ վախենում սիրել:
հեռանալը
Հեռանում են սիրելով: Ես միշտ (հիմնականում հենց այդպես էլ պատահում է) հեռանում եմ սիրելով: Պարզապես պահ է գալիս, երբ ուղեղդ, որ, այդ սիրուց արբած, փորձում էր շատ բան չհասկանալ, սկսում է գործել ու հաղթում է սրտին:
դավաճանություն
Անսահման տհաճություն, զզվանք: Փակ է. դավաճանությունը տեղ չունի իմ կյանքում: Անգամ այդ բառը արտասանել չեմ ցանկանում:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



ընկերներս
Կյանքս առանց ընկերների չեմ պատկերացնում: Բացի ընտանիքիցս ու բարեկամներիցս՝ նրանք պետք է լինեն իմ կյանքում, որպեսզի ես լինեմ լիարժեք: Ընկերներիս ընտրում եմ անգիտակցաբար, զգում եմ, որ իմն է:
երբեք չեմ ների
Ես երբեք չեմ ասում` երբեք: Ես շատ անկանխատեսելի մարդ եմ: Մեկ էլ այնպիսի մի բան կանեմ, որինքս ինձ վրա կզարմանամ:

վախենում եմ


Միայն հարազատներիս համար եմ վախենում: Վախենում եմ, որ պատերազմ կլինի: Ինձ համար չեմ վախենում երբեք: Փոքր ժամանակ շատ վախկոտ երեխա էի, ամեն բանից էի վախենում` ջրից, բարձրությունից: Հիմա ինքս ինձ հաղթահարել եմ: Ես անվախ եմ:

ինձ պակասում է


Էլեմենտար մարդկային վերաբերմունքը, ժպիտը, լավ ու բարի խոսքը: Երբ ուղղակի ժպտում ես կողքովդ անցնողին ու ասում ես, որ նա գեղեցիկ է: Շատ է պակասում սերը կողքինի հանդեպ: Մարդիկ չեն սիրում միմյանց. սա սխալ է, այդպես չպետք լինի:

եղիցի


Կուզեի` ոչ ոք այս փոքրիկ քաղաքից չգնար: Ընկերներս չհեռանային, իրենց հայրենիքում լինեին երջանիկ: Երբ տեսնում եմ, թե հայրենիքս ինչպես է դատարկվում, սարսափում եմ: Ես ինքս փորձեցի ապրել արտասահմանում, չկարողացա. այս հողը շատ եմ սիրում, ուզում եմ՝ բոլորը այդպես սիրեն Հայաստանը ու չկարողանան լքել այն:

երջանիկ եմ


Հիմա՝ հենց այս պահին, երջանիկ եմ: Չեմ հավատում կատարյալ երջանկությանը, որովհետև ոչ մի բան կատարյալ չի լինում: Հիմա ունեմ սիրող ամուսին, երեխաներ:

Տարածել