FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

newmag-ն ու Paradigma հիմնադրամը համատեղ ներկայացն

newmag-ն ու Paradigma հիմնադրամը համատեղ ներկայացնում են մանկական գրքեր (տեսանյութ)

09/13/2024

newmag-y-n

Երկու զվարճալի, հետաքրքիր ու ուսուցողական գիրք երեխաների համար և ուղեցույց՝ մեծահասակներին օգնելու համար։ Կրթության մասնագետները համարում են, որ գիրք կարդալը միայն ժամանց չէ, այն պետք է բարձրացնի երեխայի գրագիտությունը, օգնի ավելի լավ հասկանալ աշխարհը, սովորեցնի զգալ շրջապատող մարդկանց ու երևույթները։

Երեք կարևոր սկզբունք, որով ընտրվում են «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ու «Երազ» մատենաշարի գրքերը։ Հենց այդպես են ընտրվել մինչև 6 տարեկանների համար նախատեսված մանկապատանեկան նոր գրքերը։

Թալին Սաղդասարյան, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար. «Առաջինը լեզվին ենք ուշադրություն դարձնում, որ տվյալ տարիքի երեխաների համար հասկանալի լինի։ Պատկերներին, գունային համադրություններին, թե տարբեր երեխաների համար, ինչ պատկերներ լինենի։ Երրորդը պատմությունն է ու բովանդակությւոնը, դրա ուղերձները»։

Հուշագիր, որով newmag հրատարակչությունն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը պայմանավորվեցին լավագույն բովանդակությամբ, ամենագեղեցիկ պատկերներով խելացի, հետաքրքիր գրքեր հրատարակել փոքրերի համար։


Հասմիկ Կյուրեղյան «Պարադիգմա» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն. Սովորաբար, գրքի ընթերցանությունը շատ պասիվ գործողություն է ծնողի ու երեխայի միջև, հաճախ չեն լինում հարցեր։ Եթե մի գիրք է, որ կա առարկաներ, նկարներ, կարող է ասել, քանի տերև կա, ինչ գույների են, ինչ ձևի են, ինտերակտիվ է դառնում։ Բացի այդ, այդ հարցերի շնորհիվ զարգանում են մի շարք գրագիտություններ՝ մաթեմատիկանա, սոցիալէմոցիոնալ, գիտական։ 

«Պարադիգման» ու «Երազ» մատենաշարը ներկայացրել են երեք գիրք՝ «Ստվերաշխարհը», «Մյուռն ու հապալասը», «Վերջին ամրակետը»։ Գրքերում ծնողները կգտնեն ուղեցույցները։ Ընթերցելուց հետո մեծ ու փոքր ընթերցողները միասին քննարկեն, մտածեն ու ստեղծեն իրե՝նց պատմությունը։

Կարդացեք նաև

Տարածել