Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
«Հայրենիքը» պատմում է երկու բասկ ընտանիքի մասին, որոնց ընկերությունը խաթարում է մեկ կրակոց։ Անկախության շարժմանն ուղեկցած ահաբեկչության հետևանքները շատ ավելի սարսափելի են եղել։ Հենց սա է ցույց տալիս հեղինակը՝ պատմական ու քաղաքական կարևոր իրադարձություններ
Գրականագետները Ֆերնանդո Արամբուրուին համարում են ժամանակակից իսպանական գրականության ամենաառանցքային մի քանի դեմքերից մեկը: Նրա «Հայրենիք» գիրքն արժանացել է հեղինակավոր մրցանակների, Իսպանիայում վերահրատարակվել է 12 անգամ, վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակ, նաև էկրանավորվել է: Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի օժանդակությամբ Newmag-ի հրատարակած գիրքը հնարավոր է կարդալ նաև հայերեն:
Նա գործերում ի ցույց դնում հարազատ համայնքի ու ժողովրդի սոցիալական չերևացող խնդիրները, որոնք անտեսելը կարող է հանգեցնել ողբերգությունների:
Արամբուրուի ժողովուրդը տասնամյակներ լռել է՝ կրելով անցած դարավերջի ահաբեկչություններից մնացած խորը սպին: Ըստ նրա, իր բոլոր գրքերը մարդու մասին են, մարդկային տառապանքների և նրանց դեմ իրականացրած խոշտանգումների: Արամբուրուն «Հայրենիք» գրքով փորձել է լուծումներ գտնել։
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա իսպանացի ամենահայտնի գրող Ֆերնանդո Արամբուրուի «Հայրենիք» էպիկական վեպի շնորհանդեսը (թրեյլեր)
- Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում Գեորգի Գոսպոդինովի վեպը՝ «Տրտմության ֆիզիկան» (լուսանկարներ, տեսանյութ)
- Խճճված ճակատագրերն ու բարդ հարաբերությունները՝ իսպանական ժամանակակից բեսթսելլերում (տեսանյութ)
Կարդա նաև
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)