5 նոր գիրք, գործակցության 5 նոր հուշագիր, ազնավուրյան 5-րդ տեսահոլովակի պրեմիերա. Newmag-ը 5-ամյակը մեկնարկում է ձմեռային փառատոնով (թրեյլեր)
Գրքի տոնին ընդառաջ՝ փետրվարի 18-ին, Newmag-ը կանցկացնի գրքի ձմեռային փառատոնը: Արդեն 2-րդ տարին «Կոնգրես» հյուրանոցում հրատարակչությունը գրքատոն է նվիրում ընթերցասերներին: Փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում ընթանալու են գրական տարբ
2023-ին լրանում է գրահրատարակչությունում Newmag -ի 5-րդ տարին: Այս տարիների ընթացքում հրատարակչությունը ոչ միայն զբաղեցրել է իր կայուն դիրքը ոլորտում, այլև ներկայացրել է 100 անուն գիրք, որոնցից մի քանի տասնյակը ամիսներ շարունակ եղել են բացարձակ բեսթսելլերներ՝ վերատպվելով մի քանի անգամ: Հրատարակչության ամենակարևոր միջոցառումներից են ամառային և ձմեռային փառատոնները, որոնք անցկացվում են 2-րդ տարին անընդմեջ: Newmag Winer Fest 2023-ը բացառիկ է իր մասշտաբներով, նոր գրքերի հրատարակություններով և նոր գործակցություն ազդարարող հուշագրերով:
Ուղիղ կեսօրին «Մեծ սրահում» կազդադարվի փառատոնի սկիզբն ու յուրաքանչյուր ժամը մեկ տեղի կունենա: Տարվա ընթացքում գրքի ու ընթերցանության հանրայնացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով Newmag-ը հուշագրեր կստորագրի «Զանգակ» և «Արտբրիջ» գրախանութների հետ և կազդարարի երեք նոր մատենաշարերի մասին։ «Հուն» մատենաշարով և Մայր Աթոռի հետ գործակցությամբ կներկայացվեն քրիստոնեության և հավատի մասի գրքեր, «Երազ Պրոջեքս» ընկերության հետ հրատարակչությունը կներկայանա մանկական մատենաշարով, իսկ Գյուլբենկյան հիմնադրամի հետ կհրատարակվեն ժամանակակից հոգեբանության մասին գրքեր։
Փառատոնի գլխավոր սրահ
- Փառատոնի գլխավոր հյուրի մասին: Հատուկ իր գրքի հայերեն հրատարակության համար Հայաստան է ժամանում աշխարհահռչակ արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը: Եվ հենց Winer Fest-ին ներկայացնելու ենք նրա «Ռոջավա» վեպը:
- Եթե հավանել եք «Լռակյաց հիվանդը» և «Կույսերը», ապա Newmag-ն առաջարկում է անգլիական նոր դետեկտիվ։ Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը Անգլիայում դարձել է բացարձակ ռեկորդակիր:
- Անակնկալ կոմիքսի սիրահարներին. Newmag-ը թարգմանել է Յուվալ Նոյ Հարարիի «Սափիենս» բեսթսելլերի պատկերազարդ տարբերակը՝ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գիրքը: Սապիենսի պատմությունը կոմիքսներով բաղկացած է 2 հատորից։ Փառատոնին կլինի առաջին հատորի շնորհանդեսը։
- Ցանցային ամենագիտության ու մարտնչող տգիտության մասին է Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը» գիրքը:
- Մինասյան մատենաշարով լույս կտեսնի 3-րդ աշխատությունը։ Պատմաբան Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գիրքը կզարմացնի Ձեզ պատմական իրադարձությունների հայելային նմանությամբ. Այն ինչ կատարվում էր 100 տարի առաջ, կրկնվում է նաև այսօր:
- Ձմեռային փառատոնին տեղի կունենա նաև «Ինքնագիր» գրական հանդեսի 10-րդ համարի շնորհանդեսը: Գրական նոր էջը «Ինքնագիրն» ու Newmag-ը բացում են համատեղ ջանքով ու 10-րդ համարն ունի հստակ թեմա՝ պատերազմ:
- Մեծ սրահի միջոցառումները կամփոփվեն տոնական ակորդներով: Շառլ Ազնավուրի սրտառուչ երգի նոր թարգմանություն. նոր կատարող, նոր կատարում, նոր հոլովակ՝ Անդրեն ներկայացնելու է Ազնավուրի հանրահայտ «Վենետիկն է տխուր» երգը:
«Քննարկումների սրահում» տեղի կունենա պանելային 3 հանդիպում
- «Կանանց բռնության թեման գրականությունում. Ինչ ու ինչպես գրել»,
- «Խավիարային դիվանագիտություն. Սկանդլային զեկույցի հետքերով»,
- «Օտարագիր հայ գրողները. Ովքե՞ր են եւ ինչի՞ մասին են գրում»։
Քննարկումներին կմասնակցեն ոլորտի հեղինակավոր փորձագետներ, հասարակական գործիչներ ու արվեստագետներ։
Newmag Winter Fest 2023 | Հովանավորներ
Newmag Winter Fest 2023 | Գործընկերներ
Newmag Winter Fest 2023 | Ինֆորմացիոն և PR գործընկերներ
Վերջում՝ ամենասպասված լուրի մասին. միայն փետրվարի 18-ին ու միայն «Կոնգրես» հյուրանոցը մեր գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով: Արդեն սիրված ստիկերները, պայուսակները, էջանշանները սպասում են գրքասերներին: Փետրվարի 18-ին, Կոնգրես հյուրանոցում, ժամը 12:00-21։00 սպասելու ենք։ Եկեք գրքատոնը անցկացնենք միասին:
Կարդացեք նաև
Կարդա նաև
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)
Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը (թրեյլեր)