FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Մեզնից մեկը ստում է» գրքի թարգմանիչը ներկայացնում

«Մեզնից մեկը ստում է» գրքի թարգմանիչը ներկայացնում է ուշագրավ մանրամասներ վեպից (տեսանյութ)

newmag-y-n

Քարեն Մակմանուսի ամենապոպուլյարը գիրքը 150 շաբաթից ավելի մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Թարգմանվել է 42 լեզվով: Գրքի հիման վրա Peacock-ը նկարահանել է սերիալ, ինչն ավելի ճանաչված է դարձրել այս գործը։ Գրքի թարգմանիչը Աստղիկ Աթաբեկյանն

«Մեզնից մեկը ստում է» վեպը նոր շունչ է բերել այս ժանրում: Իր գրավիչ և դինամիկ սյուժեով  թույլ է տալիս մտածել, կառուցել վարկածներ և լուծել գլուխկոտրուկներ: Հինգ աշակերտ պատահաբար կամ էլ դիտավորյալ պատժվում են ու հայտնվում նույն սենյակում։ Պատժի սենյակից ողջ են դուրս գալիս չորսը և նրանցից առնվազն մեկը ստում է։ Այս համառոտ նկարագրությունը միանգամից գրավեց հազարավոր ընթերցողների ամբողջ աշխարհում, ու Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» թրիլլերը դարձավ բեսթսելլեր։  

«Մեզնից մեկը ստում է» վեպը Մակմանուսի առաջին և ամենահաջողված գիրքն է։ Վեպը հետագայում դարձել է գրողի եռագրության առաջին գիրքը և ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 6 միլիոն օրինակ։

Հայերեն թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը։ Նա այժմ Հայաստանում չէ, բայց վիդեոֆորմատով պատմել է գրքի թարգմանության ընթացքի մասին, ինչպես է կարողացել Օսմանի հեռուստատեսային ոճը հայաֆիկացնել։ 

Կարդացեք նաև

 

Տարածել